


Արմինֆո. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ: Այդ մասին մարտի 26-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հավելելով, որ հանդիպումը նախատեսվում է ապրիլի 2-ին ՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։
Դիվանագետի խոսքով ՝ ԱՊՀ ԱԳՆԽ նիստի օրակարգում կընդգրկվեն ԱՊՀ-ում փոխգործակցության հիմնական ուղղություններն ընդգրկող հարցեր: "Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային, միջազգային արդիական թեմաների շուրջ ։ Քննարկելու են կազմակերպության ձեւաչափով բազմապլանային համագործակցության խորացման հեռանկարները, այդ թվում ՝ իրավապահ եւ հումանիտար ոլորտներում", - ամփոփել է Զախարովան:



