Արմինֆո.Ամերիկացի քաղաքագետ, "Eurasia Group" հետազոտական եւ խորհրդատվական ընկերության հիմնադիր եւ նախագահ Յան Բրեմմերը հայտնել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Սպիտակ տան ծրագրերի մասին, ինչպես եւ խոստացվել էր նախընտրական արշավի ժամանակ: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը։
ԱՀՀ-ում հիշեցրել են, որ ավելի վաղ Twitter-ում տարածվել էր հաղորդագրություն այն մասին, որ ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ընդ որում, Ամերիկայի հայկական համագումարում արձանագրել են, որ Թուրքիայի գործողություններին նվիրված այսօրվա քննարկումների ընթացքում այդ հարցի շուրջ շատ բան է հստակեցվել։
ԱՀՀ-ում հիշեցրել են, որ անցյալ շաբաթ Բայդենին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող 38 սենատորների երկկուսակցական նամակին ի պատասխան Սպիտակ տունը, մասնավորապես, նշել է. "Այս վարչակազմը հավատարիմ է մարդու իրավունքների հարգման խրախուսմանը եւ այն բանի ապահովմանը, որպեսզի նման վայրագությունները չկրկնվեն: Դրա չափազանց կարևոր մասը պատմության ճանաչումն է"։
Ինչպես պատմել է Բրեմմերը, վկայակոչելով Սպիտակ տան խորհրդականին, Բայդենի վարչակազմը մտադիր է ճանաչել Ցեղասպանությունը, ինչպես եւ խոստացել էր։
Հիշեցնենք, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2019 թվականի հոկտեմբերի 28-ին։ ԱՄՆ Սենատն, իր հերթին, 2019 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է այդ որոշումը