Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարար Ռոմանոս Պեստրոսյանը "Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի անձնակազմին ներկայացրել է տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանին:
ՊՈԱԿ-ի նոր ղեկավարին ներկայացնելով ազգային պարկի գործունեության առաջնահերթությունները՝ Ռոմանոս Պետրոսյանը հույս է հայտնել, որ արդյունավետ համագործակցության արդյունքում իրենց կհաջողվի բազմապատկել սկսած բարեփոխումները շարունակելու, մեկնարկած ծրագրերը շարունակելու և սեղմ ժամկետում նորերը սկսելու նախադրյալներ ստեղծելու ջանքերը:
Նշենք, որ ավելի վաղ "Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնում էր Արա Խլոյանը.