Ուրբաթ, 19 Մարտի 2021 10:56
Մարիաննա Մկրտչյան

Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել շտապ միջամտել և փրկել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում դեռևս չավերված մշակութային հուշարձանները

Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել շտապ միջամտել և փրկել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում դեռևս չավերված մշակութային հուշարձանները

Արմինֆո. ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար և մարդու իրավունքի շարունակական խախտումների վերաբերյալ:

 

«Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, մասնավորապես` Հադրութի շրջան և Շուշի քաղաք, որոնք ադրբեջանական վերահսկողության ներքո են հայտնվել Ադրբեջանի` Թուրքիայի և վերջինիս հովանավորյալ զինված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ իրականացված ագրեսիայի արդյունքում: Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ: 

 

Հադրութի շրջանի ադրբեջանական օկուպացիայի ընթացքում լիովին հայաթափվել են տասնյակ հազարավոր բնակչություն ունեցող երբեմնի ծաղկուն բնակավայրերը, սպանվել բազմաթիվ քաղաքացիական անձինք: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ մարդու իրավունքներով բարձր հանձնակատարը և Human Rights Watch կազմակերպությունը իրենց հստակ դիրքորոշումն են արտահայտել Հադրութի շրջանում Ժնևի կոնվենցիայի ակնհայտ խախտմամբ դեպքերի առնչությամբ, երբ հաշվեհարդար է իրականացվել գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ։ 

 

Ադրբեջանի նախագահի կողմից Հադրութի շրջանում կատարված հայտարարությունները բացահայտում են հայկական բնակավայրերի ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրեր ստեղծելու մտադրությունը, ինչը խախտում է 2020թ․ նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության դրույթերը, որի համաձայն տեղահանվածները պետք է վերադառնան իրենց հայրենի օջախներ։ Այն փաստում է նաև, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող գոյատևել։

 

Ավելին, իր էթնիկ զտման քաղաքականության շրջանակներում Ադրբեջանն իրականացնում է հետևողական քայլեր՝ ուղղված Արցախի հայկական մշակութային ժառանգության վերացմանն ու յուրացմանը: Ներկայումս իր վերահսկողության տակ գտնվող Արցախի մշակութային հուշարձանների ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով ձեռնամուխ է եղել պատմական փաստերի կեղծման և հայ ժողովուրդից կրոնական և մշակութային արժեքներն օտարելու դատապարտելի պրակտիկային: Այս նպատակին է ուղղված նաև Ադրբեջանի նախագահի կողմից արված հայտարարությունը Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 17-րդ դարի հայկական եկեղեցու՝ իբրև «աղվանական» լինելու և վերջինիս պատերին առկա հայատառ գրությունները «կեղծ» հռչակելու մասին՝ այսպիսով հող նախապատրաստելով հերթական վանդալիզմի իրականացման համար: Հատկանշական է, որ հրապարակված տեսանյութում վերոնշյալ եկեղեցին արդեն իսկ ենթարկված է վանդալիզմի, քանզի այնտեղից հեռացված են կրոնական խորհրդանիշները։

Այս լույսի ներքո հատկապես մտահոգիչ է Շուշի քաղաքի` «Կանաչ ժամ» ժողովրդական անվանմամբ հայտնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ավերման փաստերի առկայությունը։ Հատկանշական է, որ եկեղեցին ավերվել է ռազմական գործողություններից ամիսներ անց։ Այն մտահոգությունները, որոնք հայկական կողմը հայտնում էր հայկական պատմամշակութային հուշարձանների արդբեջանական կողմի վերահսկողության ներքո հայտնվելու առաջին իսկ օրերից, փաստացիորեն իրականություն են դառնում: Այս փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի այն հավաստիացումները, որ այդ երկիրը պահպանելու է քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը և պատրաստ է համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ամբողջովին կեղծ են։ Ստեղծված իրավիճակում հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտապ միջամտությունը՝ դեռևս չավերված հուշարձանների փրկության նպատակով։

 

Արցախի խաղաղ բնակավայրերի, պատմամշակութային ժառանգության ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիմքով ձևավորվելիք «խաղաղությունը» չի կարող լինել հաստատուն և տևական։ Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ», - ասվում է ԱԳՆ մամուլի ծառայույթյան տարածած հայտարարությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրելՀայաստանն ու Սաուդյան Արաբիան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրել
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՀայաստանի խորհրդարանի փոխխոսնակը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Փաշինյան․ Հայաստանի անկախացումից ի վեր ԵՄ-ը եղել և մնում է ամենակարևոր գործընկերներից մեկը ժողովրդավարական բարեփոխումների հարցումՓաշինյան․ Հայաստանի անկախացումից ի վեր ԵՄ-ը եղել և մնում է ամենակարևոր գործընկերներից մեկը ժողովրդավարական բարեփոխումների հարցում
Հայաստանի դատավորների միությունը դատական համակարգի անկախության և հեղինակության համար վտանգներ է տեսնում ՀՀ նոր սահմանադրության նախագծումՀայաստանի դատավորների միությունը դատական համակարգի անկախության և հեղինակության համար վտանգներ է տեսնում ՀՀ նոր սահմանադրության նախագծում
Հայաստանն ու Լիտվան քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցերՀայաստանն ու Լիտվան քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր
Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահի հետՓաշինյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահի հետ
ISO ստանդարտները չեն նախատեսում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվանումներ, որոնք կցանկանային տեսնել մեր հայրենակիցները․ ՆԳՆ ղեկավարISO ստանդարտները չեն նախատեսում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվանումներ, որոնք կցանկանային տեսնել մեր հայրենակիցները․ ՆԳՆ ղեկավար
Բուխարեստում մեկնարկել է Հայաստանի և Ռումինիայի վարչապետների հանդիպումըԲուխարեստում մեկնարկել է Հայաստանի և Ռումինիայի վարչապետների հանդիպումը
Արցախցիների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի  ժամկետը երկարաձգվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ըԱրցախցիների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի  ժամկետը երկարաձգվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը չպետք է լքի խորհրդարանի պատերըՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը չպետք է լքի խորհրդարանի պատերը
«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին
Նիկուշոր Դան. Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին Ռումինիայի ռազմավարական շահերի թվում էՆիկուշոր Դան. Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին Ռումինիայի ռազմավարական շահերի թվում է
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով.  Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Փաշինյան. Ռումինիայի սևծովյան դարպասների հետ Փաշինյան. Ռումինիայի սևծովյան դարպասների հետ "Խաղաղության խաչմերուկ" նախագծի փոխկապակցվածությունը կարող է հանգեցնել Կովկասից դեպի Կենտրոնական Ասիա անվտանգ երթուղու ի հայտ գալուն
Հայաստանի վարչապետը ռումինական պետության ղեկավարին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններըՀայաստանի վարչապետը ռումինական պետության ղեկավարին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորությունները
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՀայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Հայաստանն ու Ռումինիան Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրելՀայաստանն ու Ռումինիան Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
Փորձագետ․ Հայաստանը պետք է սթափ գնահատի TRIPP-ի շուրջ ռիսկերըՓորձագետ․ Հայաստանը պետք է սթափ գնահատի TRIPP-ի շուրջ ռիսկերը
Ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի խոչընդոտների մասին զեկույցըՆերկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի խոչընդոտների մասին զեկույցը
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով
Փորձագետ․ Հայաստանում երեք և ավելի փոքր երեխա ունեցող ընտանիքների 43%-ն աղքատ է՝ գրեթե երկու անգամ ավելի, քան երկրում միջինըՓորձագետ․ Հայաստանում երեք և ավելի փոքր երեխա ունեցող ընտանիքների 43%-ն աղքատ է՝ գրեթե երկու անգամ ավելի, քան երկրում միջինը
Հայաստանն ու Գերմանիան քննարկեցին   համագործակցության օրակարգի շուրջ դիրքորոշումներըՀայաստանն ու Գերմանիան քննարկեցին համագործակցության օրակարգի շուրջ դիրքորոշումները
Հայտնի աստղաֆիզիկոս Հայրապետյանը գլխավորել է Դիլիջանի Ռուբեն Վարդանյանի դպրոցի աստղաֆիզիկայի ամառային ակադեմիանՀայտնի աստղաֆիզիկոս Հայրապետյանը գլխավորել է Դիլիջանի Ռուբեն Վարդանյանի դպրոցի աստղաֆիզիկայի ամառային ակադեմիան
Հայաստանի վարչապետը հայց է ներկայացրել ԶԼՄ-ների դեմՀայաստանի վարչապետը հայց է ներկայացրել ԶԼՄ-ների դեմ
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՉեռնոգորիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ավարտվել է կնոջ կողմից ամուսնու սպանության գործի նախաքննությունըԱվարտվել է կնոջ կողմից ամուսնու սպանության գործի նախաքննությունը
Արմավիրի բնակիչներին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեի հողատարածքըԱրմավիրի բնակիչներին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեի հողատարածքը
Իդրամի և Armenia Tree Project-ի համագործակցությունը՝ հանուն բնության պահպանությանԻդրամի և Armenia Tree Project-ի համագործակցությունը՝ հանուն բնության պահպանության
Հայաստանի դեսպանը բանակցություններ է անցկացրել Ղրղզստանի ԱԳՆ-ումՀայաստանի դեսպանը բանակցություններ է անցկացրել Ղրղզստանի ԱԳՆ-ում
«Միասնության թևեր» կուսակցությունում մերժել են սահմանադրական օրակարգի շուրջ Հայաստանի իշխանությունների հետ գործարքի հնարավորությունը«Միասնության թևեր» կուսակցությունում մերժել են սահմանադրական օրակարգի շուրջ Հայաստանի իշխանությունների հետ գործարքի հնարավորությունը
Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունը անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների ավելի քան 20 հազար խախտումՀայաստանի ՆԳՆ ոստիկանությունը անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների ավելի քան 20 հազար խախտում
Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատան
Մհեր Գրիգորյանը աշխատանքային այցով մեկնել է ՄոսկվաՄհեր Գրիգորյանը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
ՆԳ նախարար․ Հայաստանը մտադիր է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի առաջին փուլի կատարումն ապահովել արդեն 2027 թվականինՆԳ նախարար․ Հայաստանը մտադիր է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի առաջին փուլի կատարումն ապահովել արդեն 2027 թվականին
Հայ իրավաբանը ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սահմանադրության համաձայն տարածքային պահանջների վրաՀայ իրավաբանը ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սահմանադրության համաձայն տարածքային պահանջների վրա
Հայաստանի դեսպանը և Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահը քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության վիճակըՀայաստանի դեսպանը և Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահը քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության վիճակը
ԱԺ հանձնաժողովի նախագահը Լատվիայի օմբուդսմենի առաջ բարձրացրել է Բաքվում պահվող հայրենակիցների հարցըԱԺ հանձնաժողովի նախագահը Լատվիայի օմբուդսմենի առաջ բարձրացրել է Բաքվում պահվող հայրենակիցների հարցը
Իրանում քննադատել են TRIPP-ի գործարկումըԻրանում քննադատել են TRIPP-ի գործարկումը
Արարատ համայնքի սեփականությանը վերադարձվել է 30 հեկտար մակերեսով բնապահպանական հողատարածքԱրարատ համայնքի սեփականությանը վերադարձվել է 30 հեկտար մակերեսով բնապահպանական հողատարածք
Սարգիս Խանդանյանը գերմանական պատվիրակության հետ քննարկել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման աշխատանքներըՍարգիս Խանդանյանը գերմանական պատվիրակության հետ քննարկել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման աշխատանքները
Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով ժամանել է ՌումինիաՀայաստանի վարչապետը աշխատանքային այցով ժամանել է Ռումինիա
Հայաստանում նկատելիորեն կցրտիՀայաստանում նկատելիորեն կցրտի
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Փաշինյանի հետ գործարքի չի գնա․ Նարեկ Կարապետյան
Վահագն Խաչատուրյանը մի շարք երկրներից հետ է կանչել դեսպաններինՎահագն Խաչատուրյանը մի շարք երկրներից հետ է կանչել դեսպաններին
Սամվել Կարապետյան․ Անկախ բոլոր բռնաճնշումներից, քաղաքական հետապնդումներից ու կալանավորումներից՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելուՍամվել Կարապետյան․ Անկախ բոլոր բռնաճնշումներից, քաղաքական հետապնդումներից ու կալանավորումներից՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու
Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաՓաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
«Ապրելու երկիր»․ Սահմանադրության նախագծում նորարարություններն այն դարձնում է Նիկոլ Փաշինյանի հագով կարված վերարկու՝ գործող կոստյումի փոխարեն«Ապրելու երկիր»․ Սահմանադրության նախագծում նորարարություններն այն դարձնում է Նիկոլ Փաշինյանի հագով կարված վերարկու՝ գործող կոստյումի փոխարեն
Հայաստանն ու Լիտվան քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հարցերՀայաստանն ու Լիտվան քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր
Փաշինյանն ու Ռուբինյանն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՓաշինյանն ու Ռուբինյանն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավորն ուշադրություն է հրավիրել նոր սահմանադրության նախագծում միջազգային չափորոշիչներին հակասող դրույթների վրաՀայաստանի խորհրդարանի նախկին պատգամավորն ուշադրություն է հրավիրել նոր սահմանադրության նախագծում միջազգային չափորոշիչներին հակասող դրույթների վրա
Հայաստանն ու Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել իրավական օգնության տրամադրման շուրջՀայաստանն ու Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել իրավական օգնության տրամադրման շուրջ
Ադրբեջանում արձագանքել են ՀՀ նոր սահմանադրության նախագծից Հայաստանի անկախության մասին հռչակագրի բացառմանըԱդրբեջանում արձագանքել են ՀՀ նոր սահմանադրության նախագծից Հայաստանի անկախության մասին հռչակագրի բացառմանը
Հայաստանի փոխվարչապետն ու ամերիկացի պաշտոնյան քննարկել են TRIPP նախագծի իրականացմանն ուղղված հետագա քայլերըՀայաստանի փոխվարչապետն ու ամերիկացի պաշտոնյան քննարկել են TRIPP նախագծի իրականացմանն ուղղված հետագա քայլերը
Հայ քաղաքագետն արձագանքել է Գերմանիայի ԱԳ նախարարի՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու կոչինՀայ քաղաքագետն արձագանքել է Գերմանիայի ԱԳ նախարարի՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու կոչին
Հայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի առաջիկա հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ–ԱՄՆ բազմոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանըՀայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի առաջիկա հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ–ԱՄՆ բազմոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանը
«Ուժեղ Հայաստան»․ Միասնական ընդդիմությունը թույլ չի տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից, և պարտադրվի «ալիևյան հանրաքվե»«Ուժեղ Հայաստան»․ Միասնական ընդդիմությունը թույլ չի տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից, և պարտադրվի «ալիևյան հանրաքվե»
Պետականության իրական բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի շահերից ելնելով, հասարակական լայն համաձայնությամբ և առանց արտաքին թելադրանքի. ՀՅԴՊետականության իրական բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի շահերից ելնելով, հասարակական լայն համաձայնությամբ և առանց արտաքին թելադրանքի. ՀՅԴ
Արդշինբանկը ԴիջիԹեք 2026-ում ներկայացրեց ապագայի բանկինգը համատեղ ձևավորելու նոր մոտեցումըԱրդշինբանկը ԴիջիԹեք 2026-ում ներկայացրեց ապագայի բանկինգը համատեղ ձևավորելու նոր մոտեցումը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև