Արմինֆո."Բարգավաճ Հայաստան" եւ "Լուսավոր Հայաստան" խորհրդարանական կուսակցությունները հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հաղորդագրությունից հետո հանդես են եկել հայտարարություններով:
ԲՀԿ ղեկավար և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում նշել է, որ դեռ մի քանի օր առաջ հայտարարել էր, թե երկրում ստեղծված բարդագույն իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն, ինչի միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։
Իր հերթին՝ "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, արձագանքելով արտահերթ ընտրությունների անցկացման մասին հաղորդմանը, նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ընդունելի է համարել 2021 թվականի հունիսի 20-ին ընտրությունների անցկացումը:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարել Ծառուկյանի հետ, որից հետո հայտարարել է, որ այս տարվա հունիսի 20-ին երկրում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: