Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, զրուցակիցները քննարկել են ս.թ. ապրիլի 30-ին Ռուսաստանի Կազան քաղաքում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի եւ օրակարգի հետ կապված հարցեր:
Նշենք, որ Կազանի նիստի օրակարգում նախատեսվում է ներառել մինչև 2025 թվականը արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների հարցը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ազատ տեղաշարժի ապահովման ճանապարհային քարտեզը և այլն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին: 2021 թվականին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել փետրվարի 5-ին Ալմաթիում: