Arminfo.info


 Երեթշաբթի, 16 Մարտի 2021 14:27
Մարիաննա Մկրտչյան

ՄԻՊ. Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է, այլ ոչ թե ադրբեջանական իշխանությունների «բարի կամքը» կամ նրանց «լավությունը»

ՄԻՊ. Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է, այլ ոչ թե ադրբեջանական իշխանությունների «բարի կամքը» կամ նրանց «լավությունը»

Արմինֆո. 2021թ. մարտի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը նվիրված ասուլիսին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Ադրբեջանն, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, բոլոր գերիներին վերադարձրել է Հայաստանին»:

Հայտարարությամբ նաև նշվել է, որ «նոյեմբերի 26-ին Հայաստանի Շիրակի մարզից (…) զինված անձինք ռազմագերիներ չեն»: Ադրբեջանի իշխանությունների այս հայտարարությունները պարբերական բնույթ ունեն: Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանությանը և այն, որ չպետք է թույլ տալ փաստերի աղավաղված ներկայացում միջազգային կառույցներին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում մանրամասն անդրադանալ նշված հայտարարություններին: Այդ մասին ասվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանի հայտարարությունում, որի տեքստն ԱրմԻնֆո-ին է տրամադրել ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը:

 

«1. Թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ, թե՛ դրանից հետո ու ներկայում էլ առկա է ընթացող (շարունակվող) զինված հակամարտություն (ongoing armed conflict):

 

Այս եզրահանգումն ուղղակիորեն բխում է միջազգային մարդասիրական իրավունքից և նշանակում է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պաշտպանված են միջազգային իրավունքով և պետք է անհապաղ ազատ արձակվեն ու անվտանգ վերադարձվեն:

 

2. Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է, այլ ոչ թե ադրբեջանական իշխանությունների «բարի կամքը» կամ նրանց «լավությունը»:

 

 Այս պահանջը միջազգային իրավունքում գործում է՝ անկախ կոնկրետ հակամարտությունների վերաբերող փաստաթղթերում ամրագրված լինելուց ու պետք է կատարվի առանց նախապայմանների:  

 

3.  Ադրբեջանի իշխանությունների վարքագիծն ու հայտարարությունները վկայում են առնվազն հետևյալի մասին.

 

1) նրանք արհեստական են ձգձգում հայկական կողմի գերիների ազատ արձակումն ու վերադարձը,

 

2) չարաշահում են իրավական ընթացակարգերը և նենգափոխում միջազգային իրավունքի պահանջները՝ գերիների նկատմամբ հարուցելով քրեական հետապնդումներ ու ազատությունից զրկելն օգտագործում՝ որպես պատիժ:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում կոնկրետ օրինակներով ապացուցված է, որ այս պրակտիկան կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները,

 

3) օգտագործում են  հարցը քաղաքական նպատակների համար: Խոսքն, օրինակ, վերաբերում է անկախ լրատվամիջոցների հրապարակումներին այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները գերիների վերադարձի հարցն օգտագործում են Արցախում տարածքների փոխանակման, սակարկությունների ու քաղաքական այլ նպատակների համար,

 

4) շահարկում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ գերիների վերադարձին առնչվող 8-րդ կետը և այն կապում հայտարարության այլ կետերի հետ՝ ակնհայտորեն օգտվելով առիթից, որ դրանում նշված չէ այդ պարտավորության կատարման ժամկետ:

 

5) դիտավորությամբ շարունակաբար հոգեկան տառապանք են պատճառում գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, ինչպես նաև խաղում են հայաստանյան ու արցախյան հասարակության զգացմունքների հետ,

 

6) իրենց պահվածքով հանրային լարվածություն են ստեղծում Հայաստանում ու Արցախում,

 

7) մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտմամբ չեն հրապարակում Ադրբեջանում առանց որևէ օրինական հիմքի պահվող հայկական կողմի գերիների իրական թիվը:

 

4. Հետևաբար, ադրբեջանական զինված ուժերի գերեվարած հայ զինծառայողներից ու քաղաքացիական անձանցից որևէ մեկին «ահաբեկիչ» կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ է:

Այս պնդումը հատկապես բխում է 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջներից: 

 

5. Ադրբեջանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի հայտարարություները գերիների վերաբերյալ ուղղակիորեն հակասում են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին ու այդ հայտարարության կիրառության պրակտիկային:

 

Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած և դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի:

 

Ավելին, տեղի է ունեցել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված անձանց վերադարձ նույնպես: 

 

6. Հետևաբար, նշված հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես նոյեմբերի 9-ից առաջ, այնպես էլ դրանից հետո բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն:

 

Սկզբունքային առումով է անթույլատրելի է գերիների հարցը սոսկ եռակողմ հայտարարության ամսաթվով պայմանավորելը: 

 

Եվս մեկ անգամ հստակ շեշտում ենք, որ, անկախ գերեվարվելու ամսաթվից, Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք գերիներ են իրենց կարգավիճակով: 

 

Նման մեխանիկական մոտեցումն անթույլատրելի է:

 

7.   Վերը շարադրվածից բացի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած հավաստի ապացույցները հաստատում են, որ գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև թվով 44 գերիների մեկ խմբով վերադարձին և ներառում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից առաջ՝ պատերազմական գործողությունների փուլում գերեվարված անձանց:

 

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին՝ ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելու փաստն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը:

 

8. Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում պետական աջակցությամբ հայատյացության քաղաքականության համատեքստում, ինչը բազմիցս հաստատվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ օբյեկտիվ ապացույցների հիման վրա հրապարակած զեկույցներով: 

 

Այս փաստը հաստատված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներով:

 

9. Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հրավիրում է միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն Ադրբեջանի իշխանությունների, տվյալ դեպքում՝ Արտաքին գործերի նախարարի հայտարարության վրա:

 

Անհրաժեշտ է ապահովել մարդասիրական և մարդու իրավունքների միջազգային պահանջների բացարձակ գործողությունն ու հայկական կողմի գերիների անհապաղ ազատ արձակումն ու վերադարձը առանց որևէ նախապայմանի», - ասվում է ՄԻՊ հայտարարությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանցիները շարունակում են քանդել գրավյալ Ստեփանակերտի տներն ու շենքերըԱդրբեջանցիները շարունակում են քանդել գրավյալ Ստեփանակերտի տներն ու շենքերը
Հայաստանում աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է գրեթե 5 տոկոսովՀայաստանում աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է գրեթե 5 տոկոսով
«Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանը հնագիտությունն օգտագործում է քաղաքական նպատակներով՝ ցեղասպանությունն ու էթնիկ զտումներն արդարացնելու համար«Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանը հնագիտությունն օգտագործում է քաղաքական նպատակներով՝ ցեղասպանությունն ու էթնիկ զտումներն արդարացնելու համար
Հայաստանի նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենինՀայաստանի նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենին
Ռուսաստանը շահագրգռված է Արցախի Հանրապետության վտարանդի իշխանությո  ւնների պահպանմամբ․Ռուսաստանը շահագրգռված է Արցախի Հանրապետության վտարանդի իշխանությո ւնների պահպանմամբ․"Հրապարակ"
ԱԺ փոխնախագահ. Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին Ջամմուի եւ Քաշմիրի հարցումԱԺ փոխնախագահ. Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին Ջամմուի եւ Քաշմիրի հարցում
Արցախցիները սկսել են ավելի հաճախ դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. ՆԳ փոխնախարարԱրցախցիները սկսել են ավելի հաճախ դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. ՆԳ փոխնախարար
Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում նոր նախագահ է ընտրելԱրցախի խորհրդարանն արտահերթ նիստում նոր նախագահ է ընտրել
Հայաստանում գործարկվել է արցախցիների ՄՓՁ  աջակցության ծրագիրՀայաստանում գործարկվել է արցախցիների ՄՓՁ  աջակցության ծրագիր
Հայաստանի թանգարանները կուսումնասիրեն ԱՄՆ փորձը մշակութային հաստատությունների կառավարման ոլորտումՀայաստանի թանգարանները կուսումնասիրեն ԱՄՆ փորձը մշակութային հաստատությունների կառավարման ոլորտում
Լարված իրավիճակ է ստեղծվել մայրաքաղաքի Լարված իրավիճակ է ստեղծվել մայրաքաղաքի "Տեցի կրուգ" կոչվող հատվածում
Թագուհի Թովմասյան. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել վարչապետ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալԹագուհի Թովմասյան. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել վարչապետ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ
Թաթոյան. Հայաստանի իշխանության վախեցած կեցվածքը միայն նպաստում է Ադրբեջանի կողմից Հայաստանի զավթման ծրագրի իրագործմանըԹաթոյան. Հայաստանի իշխանության վախեցած կեցվածքը միայն նպաստում է Ադրբեջանի կողմից Հայաստանի զավթման ծրագրի իրագործմանը
Այսօր Հայաստանի դպրոցներում հնչում է Այսօր Հայաստանի դպրոցներում հնչում է "Վերջին զանգը"
ANCA-ն դատապարտում է արցախահայության պաշտպանությամբ հանդես եկող ՄԱԿ իրավապաշտպան կազմակերպությանը լռեցնելու Ադրբեջանի փորձերըANCA-ն դատապարտում է արցախահայության պաշտպանությամբ հանդես եկող ՄԱԿ իրավապաշտպան կազմակերպությանը լռեցնելու Ադրբեջանի փորձերը
Քննչական կոմիտեի շենքից շուրջ 600 հազար դոլար հափշտակելու գործով կա ձերբակալվածՔննչական կոմիտեի շենքից շուրջ 600 հազար դոլար հափշտակելու գործով կա ձերբակալված
Փարիզում Ազնավուրի պատվին հայտնվել է «La Bohème» դիտահարթակՓարիզում Ազնավուրի պատվին հայտնվել է «La Bohème» դիտահարթակ
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ում իսրայելցի դիվանագետների սպանությանըՀայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ում իսրայելցի դիվանագետների սպանությանը
Եվրածառայության գլխավոր քարտուղարն Ալիևի օգնականի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումըԵվրածառայության գլխավոր քարտուղարն Ալիևի օգնականի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը
Թուրքիայի ԱԱԽ նիստում քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորումըԹուրքիայի ԱԱԽ նիստում քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորումը
Հայաստան գալը երբեք ուշ չէ. AVC կազմակերպությունն ու Հայաստան գալը երբեք ուշ չէ. AVC կազմակերպությունն ու "Վերադարձ Հայաստան" հիմնադրամն աջակցում են կենսաթոշակառուների հայրենադարձմանը
Տիգրան Հակոբյան. Հեռուստառադիոհեռարձակման ոլորտի օրենսդրական դաշտը թույլ է տալիս Հայաստանը դարձնել տեղեկատվական պատերազմների թատերաբեմՏիգրան Հակոբյան. Հեռուստառադիոհեռարձակման ոլորտի օրենսդրական դաշտը թույլ է տալիս Հայաստանը դարձնել տեղեկատվական պատերազմների թատերաբեմ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Կիպրոսում էՀայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Կիպրոսում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի արդյունքներըՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի արդյունքները
ՔԿ. 2020թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ ձերբակալվել է ևս 9 անձՔԿ. 2020թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ ձերբակալվել է ևս 9 անձ
Ոչինչ չի կարելի ուժով լուծել. Իրանի դեսպանը՝ Սյունիքով միջանցք ստանալու ադրբեջանաթուրքական տանդեմի փորձերի մասինՈչինչ չի կարելի ուժով լուծել. Իրանի դեսպանը՝ Սյունիքով միջանցք ստանալու ադրբեջանաթուրքական տանդեմի փորձերի մասին
Իրանը կրկին հանդես է եկել Հարավային Կովկասում կապերի ապաշրջափակման օգտին՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունըԻրանը կրկին հանդես է եկել Հարավային Կովկասում կապերի ապաշրջափակման օգտին՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը
Արցախի թեմի առաջնորդը նշել է երկու առանցքային պայման հայերի Արցախ վերադարձի համարԱրցախի թեմի առաջնորդը նշել է երկու առանցքային պայման հայերի Արցախ վերադարձի համար
Երևանում արձագանքել են Հայաստանի նկատմամբ Ալիևի տարածքային նկրտումներինԵրևանում արձագանքել են Հայաստանի նկատմամբ Ալիևի տարածքային նկրտումներին
Հայաստանի կառավարությունն Հայաստանի կառավարությունն "աննպատակահարմար" է համարել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը
Հայաստանում Խաղաղության կորպուսի 30-րդ խմբի կամավորները երդվել ենՀայաստանում Խաղաղության կորպուսի 30-րդ խմբի կամավորները երդվել են
Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը կայցելի ՀայաստանՀունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խոստանում է պարտավորեցնել շինարարներին և հանքերի սեփականատերերին օգտագործել փոշեճնշիչ սարքավորումներՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խոստանում է պարտավորեցնել շինարարներին և հանքերի սեփականատերերին օգտագործել փոշեճնշիչ սարքավորումներ
Վարչապետը կգտնվի կարճատև արձակուրդումՎարչապետը կգտնվի կարճատև արձակուրդում
Հայաստանում կբարձրացնեն  զորակոչի տարիքային շեմը եւ կառաջարկեն բանակից Հայաստանում կբարձրացնեն  զորակոչի տարիքային շեմը եւ կառաջարկեն բանակից "ազատվելու" օրինական սխեմա
Ադրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի գործընկերոջ հետԱդրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի գործընկերոջ հետ
Հայաստանում սեփականաշնորհում են Հանրապետական անձավաբուժական կենտրոնըՀայաստանում սեփականաշնորհում են Հանրապետական անձավաբուժական կենտրոնը
Առողջապահության փոխնախարար. Երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված աճող մարտահրավերներին արձագանքը մնում է հակամարտության ամենաթերագնահատված հետևանքներից մեկը։Առողջապահության փոխնախարար. Երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված աճող մարտահրավերներին արձագանքը մնում է հակամարտության ամենաթերագնահատված հետևանքներից մեկը։
Հայաստանը կմիանա խոշոր կատվազգիների պահպանման դաշինքինՀայաստանը կմիանա խոշոր կատվազգիների պահպանման դաշինքին
Հայաստանը կմիանա ԱՄԿ աշխատանքի ոլորտում բռնության և ոտնձգությունների վերացման մասին կոնվենցիայինՀայաստանը կմիանա ԱՄԿ աշխատանքի ոլորտում բռնության և ոտնձգությունների վերացման մասին կոնվենցիային
Շահվերդյան. Ակադեմիկոս Անդրեյ Սախարովը բոլոր բարձր ամբիոններից բարձրացնում էր արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցըՇահվերդյան. Ակադեմիկոս Անդրեյ Սախարովը բոլոր բարձր ամբիոններից բարձրացնում էր արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցը
Գարեգին Բ-ը կարևորել է ԵՄ կողմից առավել ակտիվ քայլերը՝ Ադրբեջանի հակահայ քաղաքականության նկատմամբԳարեգին Բ-ը կարևորել է ԵՄ կողմից առավել ակտիվ քայլերը՝ Ադրբեջանի հակահայ քաղաքականության նկատմամբ
Ամերիկագետը գնահատական է տվել Հարավային Կովկասում նոր պատերազմի հավանականության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններինԱմերիկագետը գնահատական է տվել Հարավային Կովկասում նոր պատերազմի հավանականության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններին
Հայաստանի նախագահը կադրային նշանակումներ է կատարել ՊՆ-ումՀայաստանի նախագահը կադրային նշանակումներ է կատարել ՊՆ-ում
Փաշինյանն ու Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերող հարցերՓաշինյանն ու Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր
Նախկին նախագահ. ՀՀԿ-ն չի հավակնում իշխանություն, եւ այդ պատճառով ՀՀ վարչապետի  իր թեկնածուին չի առաջադրումՆախկին նախագահ. ՀՀԿ-ն չի հավակնում իշխանություն, եւ այդ պատճառով ՀՀ վարչապետի իր թեկնածուին չի առաջադրում
Հայ փարձագետ. Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետությունՀայ փարձագետ. Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Ւրանը շահագգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. ԻԻՀ պաշտպանության նախարարՒրանը շահագգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. ԻԻՀ պաշտպանության նախարար
Սերժ Սարգսյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել. այս անգամ յուրացումների և մսխումների համարՍերժ Սարգսյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել. այս անգամ յուրացումների և մսխումների համար
Լավրով. Ռուսաստանն աջակցում է Լավրով. Ռուսաստանն աջակցում է "3+3" ձևաչափով հերթական հանդիպման անցկացմանը Հայաստանում կամ Ադրբեջանում
Լավրովը հիշեցրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Լավրովը հիշեցրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման "5+2" բանաձևի մասին
Երևանի դատարանը կաշառքի համար կալանավորել է մայրաքաղաքի վարչակազմի և ՀՀ ՆԳՆ 4 աշխատակիցներիԵրևանի դատարանը կաշառքի համար կալանավորել է մայրաքաղաքի վարչակազմի և ՀՀ ՆԳՆ 4 աշխատակիցների
ՌԴ ԱԳ նախարարը կրկին հիշեցրել է, թե ով է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մասՌԴ ԱԳ նախարարը կրկին հիշեցրել է, թե ով է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս
Գլխավոր դատախազությունը նախազգուշացնում է. խարդախները փող գողանալու նոր միջոց են մտածելԳլխավոր դատախազությունը նախազգուշացնում է. խարդախները փող գողանալու նոր միջոց են մտածել
ՔԿ. Հանցավոր կազմակերպությունը մեղադրվում է ՀՀ տարբեր բանկերից շուրջ 119 մլն դրամ հափշտակելու համարՔԿ. Հանցավոր կազմակերպությունը մեղադրվում է ՀՀ տարբեր բանկերից շուրջ 119 մլն դրամ հափշտակելու համար
ԻԻՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանըԻԻՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը
ԱՄՆ-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբավորման անդամներԱՄՆ-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբավորման անդամներ
Հայաստանի պաշտպանության նախարարը և Չինաստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերՀայաստանի պաշտպանության նախարարը և Չինաստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման