Արմինֆո.Այսօրվա դրությամբ՝ անհրաժեշտ է հասկանալ եւ հստակ որոշել, թե ինչպիսի երկիր, պետության ինչ մոդել ենք ուզում կառուցել։ Այդ մասին հայտնի լրագրող Մարկ Գրիգորյանի հետ հարցազրույցում հայտարարել է հայտնի ռուսաստանցի գործարար եւ բարերար, Մոսկվայի "Սկոլկովո" կառավարման դպրոցի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը։
"Պետք չէ սպասել փրկչի։ Ես հասկանում եմ, թե ինչու է մարդկանց դուր է գալիս այնպիսի մարդկանց մոդելը, ինչպես՝ Ծառուկյանը, Փաշինյանը, Քոչարյանը, Սարգսյանը, քանի որ դրանք այն անձինք են, ովքեր ասում են, որ գիտեն, թե ինչ պետք է անել. Սակայն կարևորն այն է, թե ինչ մոդել ենք ընտրելու պետություն կառուցելու համար, և ինչպես են այդ մոդելում փոխգործակցելու պետությունը, սփյուռքը և մասնավոր բիզնեսի ինստիտուտները", - ընդգծել է նա։
Այս համատեքստում Վարդանյանը հայտարարել է, որ իր գլխավոր ուղերձն այն է, որ մեկ մարդը կամ պետությանը չի կարող Հայաստանը վերածել բարգավաճող երկրի։ Այս հարցում, ըստ գործարարի, անհրաժեշտ են դրանում շահագրգռված յուրաքանչյուր մարդու ջանքերն ու պատրաստակամությունը: Նա նշել է, որ բոլորը պետք է ունենան իրենց դերն ու պարտավորությունները, որոնք կարող են բավականին կոշտ լինել։ "Արդյոք մենք պատրաստ ենք պետության մակարդակով կատարել փոփոխություններ, որոնք շատ ցավոտ, բարդ կլինեն, որովհետև սա շատ անարդյունավետ պետություն է, որը հատկապես զգալի էր պատերազմի պայմաններում, վատ աշխատող պետություն, մենք քիչ միջազգային ներդրումներ ունենք, մենք ունենք ոչ մրցակցային մասնավոր բիզնես, շատ վատ է վիճակը ստանդարտների առնչությամբ, այդ թվում ՝ բնապահպանական, շատ են հարկերը և այլն։ Մեզ մոտ մեծ հայկական շովինիզմ կա, որը ոչնչով հիմնավորված չէ, բացի "քաջնազարությունից"։ Եվ ես ուզում եմ ասել, տղաներ, եկեք իջնենք գետնի վրա: Բարեբախտաբար, Աստված մեզ տվել է խելահեղ քանակությամբ տաղանդ, մեծ թվով հնարավորություններ։ Ես զգում եմ, որ 21 - րդ դարը հայության դարն է։ Քանի որ մենք կարող ենք լինել առաջինը, ով կմիավորի պետությունն ու հայերի ցանցն ամբողջ աշխարհում, որոնք կարող են իրենց գիտելիքներն ու իրավասությունները ներդնել, ինչն այժմ կարևորագույն արժեք է ներկայացնում ։ Սա մեր եզակի մրցակցային առավելությունն է: Բայց մենք դրանից չենք օգտվում", - դժգոհել է նա։
Այս առումով Վարդանյանն ընդգծել է, որ արցախյան վերջին պատերազմը ոչ մի շանս չի թողել։ Ուստի, այսօր խիստ անհրաժեշտ է իրապես գիտակցել կատարվածը, ամեն ինչի նայել բաց աչքերով, սխալների վերլուծություն կատարել, հանգել եզրակացությունների և կատարել քայլ առաջ, այլ ոչ թե՝ հետ։ Ընդ որում, գործարարը նշել է, որ պետք չէ պատժել մեղավորներին, պարզել, թե ով է գողը, իսկ ով է դավաճանը, բաժանել "սեւերի եւ սպիտակների", ղարաբաղցիների, լենինականցիների, քյավառցիների եւ այլն: "Դա սիրելի զբաղմունք է: Բայց՝ որքա՞ն կարելի է: Մենք ունենք առավելություն. Մենք միատարր երկիր ենք, որտեղ մենք միաժամանակ հայ ենք, և Ֆրանսիայի, Սիրիայի, Ռուսաստանի, Ամերիկայի քաղաքացիներ ենք, ինչը թույլ է տալիս մեզ բերել, մեր մեջ մտցնել տարբեր երկրների մշակույթը և փոխել ինչ-որ արմատական կետեր։ Տղաներ, կանգ առեք, ինչ բաժանում է "սպիտակների եւ սեւերի", որքա՞ն կարելի է: Եկեք հասկանանք, թե ինչ Հայաստան ենք կառուցում, ազատվենք պատրանքներից, կատարենէ սխալների վերլուծություն եւ հասկանանք, թե ինչպես առաջ շարժվել", - կոչ է արել նա:
Վարդանյանի խոսքով ՝ այսօր պետք է գույքագրել եւ հասկանալ, թե ինչ ռեսուրսներ կան, իսկ ինչն է պակասում, որպեսզի առաջ շարժվենք ինչ-որ մեկի հետ միասին՝ գտնելով գործընկերներ եւ դաշնակիցներ։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու ռուս գործարարը չի ցանկանում դառնալ Հայաստանի վարչապետ, նա վկայակոչել Է երկրի օրենսդրությունը, որին վերաբերվում է հարգանքով. "Հայաստանի օրենքը ստեղծվել է գիտակցաբար, որպեսզի սփյուռքահայերը, նույնիսկ, Հայաստանում ծնվածները իրավունք չունենան զբաղեցնելու այդ պաշտոնըհ: Դա ուներ իր տրամաբանությունը։ Եվ դա կարող է ինձ դուր գալ կամ ոչ, բայց այսօր դա է օրենքը": Երկրորդ՝ նա նշել է, որ բոլորովին կարևոր չէ, թե ով է գալու իշխանության ՝ այս կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծելով պետության կառուցվածքի կարևորությունը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ երբեք չի աշխատել պետական ինստիտուտներում և իշխանության մարմիններում։ "Ես մի մարդ եմ, որը շատ կամուրջներ է կառուցել մասնավոր հատվածի եւ պետության միջեւ: Ես աշխատել եմ և Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի, և Նիկոլ Փաշինյանի ու տարբեր վարչապետների օրոք։ Եվ ես միշտ ասել եմ մի բան. ես չեմ ընտրել այդ իշխանությունը, ժողովրդի կողմից ընտրվել է օրինական, անօրինական, ես իրավունք չունեմ միջամտել։ Ինձ կարող է դուր գալ, դուր չգալ: Բայց, որպես մարդ, ով երկարաժամկետ ծրագրեր է իրականացնում, ես չեմ կարող սպասել, որ Հայաստանում կատարյալ պատկեր լինի, և ես շրջապատված լինեմ միայն ազնիվ ու պարկեշտ մարդկանցով։ Ես աշխատել եմ, եւ մենք նախագծեր ենք իրականացրել մեր գործընկերների հետ՝ շատ բարդ միջավայրում, երբեմն, նույնիսկ՝ թթվային: Բայց ես դրանից շատ ավելի ուժեղ եմ", - ասել է Վարդանյանը ։