Արմինֆո.Հայաստանը ցանկացած պահի պետք է պատրաստ լինի նոր պատերազմի ։ Այդ մասին մարտի 15-ին Ազգային ժողովում լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Նրա խոսքով ՝ ներկայում ոչ ոք միանշանակ չի կարող պնդել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին, բայց, եթե
պատերազմը կսկսվի, պետությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն ու գործողությունները։ "Հաշվի առնելով վերջին 30 տարիների պատմությունը՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի պատերազմի ամեն վայրկյան։ Բայց հիմա դրա մասին խոսելու, առավել ևս խուճապ սերմանելու կարիք չկա", - հայտարարել է փոխնախարարը։
Այսօր ավելի վաղ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդել էր 2021 թվականի մարտական պատրաստության պլանի շրջանակներում անցկացվող օպերատիվ - մարտավարական զորավարժությունների անցկացման մասին, որոնց ներգրավված են մինչեւ 10 հազար զինծառայող, շուրջ 100 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչեւ 200 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի եւ ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչեւ 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաեւ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:
Միաժամանակ, մարտի 16-20-ը զորավարժություններ կանցկացվեն նաեւ Հայաստանում։ Դրանց ընթացքում կգործարկվեն համազորային եւ հատուկ ստորաբաժանումներ: Զորավարժություններին կմասնակցեն շուրջ 7,5 հազար զինվորական, շուրջ 200 հրթիռային եւ հրետանային, 150 հակատանկային համակարգեր, շուրջ 100 միավոր զրահատեխնիկա, ՀՕՊ 90 միավոր միջոցներ, ինչպես նաեւ ավիացիա: