


Արմինֆո.Լոս Անջելեսի Գերագույն դատարանը հավանություն է տվել ASALA-ի մարտիկ Համպիգ Սասունյանի պայմանական վաղաժամկետ ազատմանը, ով 1982 թվականին սպանել էր Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին եւ դատապարտվել ցմահ բանտարկության:
Ամերիկյան դատարանի այս վճիռը զայրացրել է Անկարային։ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատել է ամերիկյան կողմի գործողությունները։ "Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Համպիգ Սասունյանին, ով սպանել է Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին, մինչդեռ Կալիֆորնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը հայտարարել է, որ չի բողոքարկի այդ որոշումը: Մենք վճռականորեն դատապարտում ենք այդ մոտեցումը, որը խորապես վիրավորում է թուրք ազգի պատիվը", - նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում, արձանագրելով, որ որոշումը չի վերանայվել ՝ չնայած այն կանխելու ԱՄՆ վարչակազմի բոլոր փորձերին։



