


Արմինֆո.Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաղորդել է, որ Դոհայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում: "
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ենք Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում եւ Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները", - գրել է նա Twitter-ի իր էջում: Չավուշօղլուն նաև հիշեցրել է, որ չորեքշաբթի տեղի է ունեցել Թուրքիայի Մերսին նահանգում "Աքքույու" ատոմային էլեկտրակայանի 3-րդ էներգաբլոկի կառուցման մեկնարկի արարողությունը: "Թող այն ըստ արժանվույն ծառայի մեր ազգին", - հավելել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



