
Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ը սեփական մասնակցությամբ և, անգամ, ԵԱՀԿ Մինսկի խմբում ակտիվությամբ այլևս չի բավարարվի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Քաղաքակրթությունների երկխոսություն" ինստիտուտի գիտական հետազոտությունների ղեկավար Ալեքսեյ Մալաշենկոն։
"Դեմոկրատների՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ-ի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ կվերադարձվի Բարաք Օբամայի լեգիսլատուրայի շրջան։ Այլ կերպ ասած՝ Թրամփի հեռանալուց հետո, որը նախընտրում էր կենտրոնանալ մի քանի գլոբալ խնդիրների վրա, ԱՄՆ-ի վերադարձը Ռուսաստանի ազդեցության գոտիներ անխուսափելի է։ Մենք տեսնում ենք, որ իրավիճակն արդեն փոխվում է, իսկ ԱՄՆ - ն ավելի ու ավելի նկատելի է աշխարհի տարբեր կետերում՝ իր քաղաքական, տնտեսական ու հումանիտար նախաձեռնություններով", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո՝ կովկասյան ուղղությամբ նույնպես փորձագետը կանխատեսում է Վաշինգտոնի ակտիվացում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացի վերականգնման նպատակով։ Այս գործում ԱՄՆ-ը առավել սերտորեն կաշխատի նաև Թուրքիայի հետ՝ նպատակ ունենալով լիովին վերահսկողության տակ վերցնել թուրքական քաղաքականությունը, և չի բացառվում, ճնշման լեզվով։ Վերջինն, ըստ Մալաշենկոյի, թույլ կտա միաժամանակ լուծել մի քանի խնդիր, որոնցից գլխավորը կենտրոնացած է ռուսական եւ մերձավորարեւելյան ուղղության վրա:
Հաշվի առնելով այն էական դերը, որը որպես Հայաստանի դաշնակից խաղում է Հարավային Կովկասում Ռուսաստանը, և Թուրքիան ՝ որպես Ադրբեջանի դաշնակից, այդ համատեքստում, փորձագետի կարծիքով, տեղավորվում է նաև տվյալ տարածաշրջանը։ Նրա կանխատեսումներով, վերահսկելով Անկարային, ինչը կհանգեցնի Մոսկվայի վրա ազդեցության, ակտիվանալով Մինսկի խմբում, տարբեր ծրագրերով աջակցելով ղարաբաղյան հակամարտության գոտում լուրջ խնդիրների լուծմանը, ԱՄՆ-ն մտադիր է ամենակարճ ժամկետում վերադառնալ Հարավային Կովկաս:
"Հասկանալի է, որ այդ ամենը նախատեսվում է իրականացնել Ռուսաստանի ազդեցության նվազման հաշվին ։ Այստեղ ամեն ինչ շատ պարզ է եւ հասկանալի: Աջակցելով Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը ՝ ԱՄՆ-ը ձգտում է թուլացնել Հայաստանի կապը Ռուսաստանի հետ։ ԱՄՆ նախագահը աշխատանքի վիթխարի փորձ ունի Եվրասիական տարածքում, ընդհանրապես, և հայ-թուրքական հարաբերություններում, մասնավորապես։ Այդպիսով, սպասվելիք գործընթացների կանխատեսելիությանը զուգահեռ կարելի է արձանագրել նաև այն, որ դրանք շատ բարդ են լինելու", - ամփոփել է Մալաշենկոն։