Արմինֆո.Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի սահմաններին, ոչ մի կապ չունի սահմանազատման հետ. խոսքը Թուրքիայի կողմից ՀՀ-ի դեմ սողացող ագրեսիայի մասին է՝ Ադրբեջանի ձեռքերով։ Այդպիսի կարծիք է հայտնել անվտանգության ոլորտի փորձագետ, Արցախի ԱԳՆ նախկին խորհրդական Հրաչյա Արզումանյանը։
"Թուրքիան իր վերահսկողության տակ է վերցնում Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ճանապարհները ։ Ոչ մի նոր բան՝ ըստ էության: Գորշ գոտում լավ մշակված ռազմավարություն եւ մարտավարություն: Կարելի է, նույնիսկ, ասել՝ դասական: Այդպես աշխատելու համար Հայաստանը պետք էր վերածել գորշ գոտու՝ կաթվածահար անելով քաղաքական դաշտը, պետական ապարատը և ուժային բլոկը։ Խնդիրն, ընդհանուր առմամբ, լուծված է՝ շնորհիվ Ռուսաստանի նույնքան գրագետ գործողությունների։ Նույնպես դասական, որը ակնհայտ տեսանելի է՝ խնդրով զբաղվելու պարագայում", - ընդգծում է փորձագետը, միաժամանակ փաստելով, որ ՌԴ-ն եւ Թուրքիան կարողանում են լավ, եւ, նույնիսկ, փայլուն կերպով աշխատել գորշ գոտում. անհրաժեշտ փորձ են ձեռք բերել Մերձավոր արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Ուկրաինայում:
Դրա հետ մեկտեղ Արզումանյանը համոզված է, որ գորշ գոտու մասին վստահաբար խոսելու համար մնում է մի քիչ։ "Պայթեցնել քաղաքական գործընթացը Հայաստանում, հեռացնել նրան սահմանադրական դաշտից, թույլ չտալ բանակին կայունացնել իրավիճակը երկրի ներսում, և "մի պտղունց" ռազմական գործողություններ՝ արդեն Հայաստանի տարածքում։ Ոչ, առաջին փուլում ոչ թե մայրաքաղաք Երևանում, ծայրամասում, թեև՝ ով գիտի։ Գուցե նաև Երևանում, սահմանին մոտ, մայրաքաղաքի բնակիչներին վախեցնելու գայթակղություն։ Առայժմ ես մի բան միայն չեմ հասկանում. ինչու՞ է ՌԴ-ն ռազմավարական բարձունքները և ճանապարհների նկատմամբ վերահսկողությունը տալիս Թուրքիային: ՌԴ ռազմավարության տարրը, որը լարում է", - ամփոփել է փորձագետը։