Արմինֆո.Մոսկվան ավանդաբար շահագրգռված չէ Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբ։ Եվ, չունենալով ոչ մի նախատրամադրվածություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ, համապատասխանաբար, զրկված է Հայաստանի ներքին գործերին միջամտելու որևէ ցանկությունից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵԱՏՄ ինստիտուտի գործադիր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը։
"Նման դիրքորոշումը, իմ կարծիքով, միակ հնարավորն է այն պայմաններում, երբ Ռուսաստանը մինչեւ կոկորդը խրված է Արցախում և Արցախի շուրջ խաղաղ գործընթացի ապահովման գործում։ Եվ, հատկապես, այն պայմաններում, երբ Մոսկվայի յուրաքանչյուր քայլ կարող է դիտարկվել որպես Հայաստանում սեփական քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու փորձէ դրա հետ կապված բոլոր բացասական հետեւանքներով երկրում տիրող իրավիճակի համար", - նկատել է նա:
Այս լույսի ներքո՝ Ռուսաստանն այսօր, փորձագետի գնահատմամբ, միայն հետեւում է Հայաստանում տիրող իրավիճակին, որն արդեն մտել է փակուղի ։ Իսկ Հայաստանում Մոսկվայի գործողությունները սահմանափակվում են տնտեսական տարբեր նախագծերի իրականացմամբ, ինչպես նաև Արցախում խաղաղապահ առաքելության իրականացմամբ։ Իրավիճակի փակուղային լինելը Լեպյոխինը պայմանավորել է պատերազմի 44 օրերի արդյունքների առնչությամբ վարչապետ Փաշինյանի վարկանիշի կտրուկ անկմամբ և նրա հրաժարականին ու արտահերթ ընտրություններին հասնելու ընդդիմության փորձերով։
Նման հեռանկարը, ըստ փորձագետի, հակասում է Փաշինյանի շահերին։ Այս լույսի ներքո՝ Վարչապետն, իր հերթին, կտրուկ քայլեր է անում, որոնք էլ ավելի ապակայունացնում են իրավիճակը։ Այդ թվում նա նշել է ԳՇ պետի տեղակալի հրաժարականն ու ԳՇ պետի հրաժարականի մասին Փաշինյանի պահանջը։ Լեպյոխինը իրավիճակի սրման ևս մեկ կատալիզատոր է համարում հասարակությանը երկու մասի բաժանող հանրահավաքները՝ Փաշինյանի կողմնակիցների և հակառակորդների մասնակցությամբ։
"Խնդիրը խորանում է նրանով, որ բախումը չի երաշխավորում այդ դիմակայության կողմերից որեւէ մեկի հաղթանակը։ Եվ նման անորոշությունը Հայաստանում կարող է դեռ երկար տևել։ Ավելի ճիշտ՝ այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից մեկը վճռական քայլերի չի դիմել ։ Ընդդիմությունն առայժմ նման քայլերի մասին, ըստ ամենայնի, չի մտածել։ Իսկ իշխանությունն արդեն որոշել է մեղմացնել և ցրել հանրային դժգոհությունը՝ Սահմանադրության բարեփոխման շուրջ հանրաքվեով", - նշել է նա։