Արմինֆո. Ես Հայաստանում առկա ներքաղաքական իրադարձություններին Ռուսաստանի կամ Արեւմուտքի ազդեցության համար պայքար չեմ տեսնում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Սկակովը։
"Նման պայքարի բացակայությունը պայմանավորվում է բավականին պարզ. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն գործիչը չէ, որի դեմ արժե պայքարել և, առավել ևս, փորձել ինչ-որ հարցեր լուծել ։ Նրա ներկայիս վիճակը ես կգնահատեի որպես "կաղ բադ", որի հեռանալը մի քանի ամսվա գործ է, եթե ոչ՝ շաբաթվա: Ըստ այդմ, նա չի կարող քաղաքական հենարան լինել ոչ երկրի ներսում, ոչ էլ, առավել ևս, արտաքին գործընկերների համար", - ընդգծել է նա։
Ներհայաստանյան դիմակայության հիմնական առանձնահատկությունը, Սկակովի գնահատմամբ, Փաշինյանի նկատմամբ այլընտրանքային խարիզմատիկ առաջնորդի, համապատասխանաբար, հասարակության կոնսոլիդացված դիրքորոշման բացակայությունն է: Առաջնորդները կան, թերեւս, վաղվա համար, բայց՝ ոչ այսօր: Մինչդեռ, ներկայիս ճգնաժամը պահանջում է անհապաղ լուծում: Ամեն դեպքում, ռուս փորձագետը համոզված է վարչապետի պաշտոնից Փաշինյանի մոտալուտ հեռանալու հարցում։
Ընդ որում, Հայաստանի ղեկավարի պաշտոնում թույլ Փաշինյանը, ըստ Սկակովի, միանգամայն ընդունելի է, ավելին, ձեռնտու է հարևան Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Մինչդեռ Արևմուտքի և Ռուսաստանի համար բացարձակապես ոչ մի նշանակություն չունի Փաշինյանը կհեռանա այսօր, թե՝ վաղը։ Պատճառը Հայաստանի աշխարհաքաղաքական այլընտրանքների և, որպես հետևանք, արտաքին քաղաքական կտրուկ մանևրելու հնարավորությունների բացակայությունն է։
Այս լույսի ներքո մեկնաբանելով Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության խորացման հեռանկարը 44-օրյա պատերազմի արդյունքում՝ ՀԱՊԿ-ի անարդյունավետության եւ, ընդհանուր առմամբ, Մոսկվայի կողմից ապահովվող անվտանգության համակարգի մասին ուժեղացված կարծիքի ֆոնին, Սկակովը իրադարձությունների նման ընթացքը միանգամայն բնական է համարել: Ընդ որում, հիշեցնելով, որ Հայաստանի համար ՆԱՏՕ-ն, առաջին հերթին, նշանակում է Թուրքիան։ Եվ, չնայած Բրյուսելի և Վաշինգտոնի հետ Անկարայի ցանկացած խնդրի, ՆԱՏՕ-ի բոլոր ճանապարհները, նրա համոզմամբ, անցնում են Թուրքիայով։
"Ի վերջո, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ Եվրամիությունը, ոչ էլ, նույնիկս, ԵԱՀԿ Մինսկի խումբը Արցախի դեմ հարձակումը չեն կանգնեցրել։ Մինչդեռ, լիովին կարող էին դա անե, առնվազն փորձել դա անել՝ լուրջ ջանքերի միջոցով։ Դրա համար էլ Հայաստանում, անշուշտ, կարող են բոլոր դժբախտությունների համադարման տեսնել ՆԱՏՕ-ում, բայց ես լրջորեն կասկածում եմ, որ ՆԱՏՕ-ն կարող է կամ ինչ-որ բան կանի Հայաստանի համար։ Որպես հետևանք ՝ Հայկական քաղաքականության նման շրջադարձից կշահի միայն Թուրքիան։ Օրինակօ համար պետք չէ հեռու գնալ պարզապես, նայեք հարեւան Վրաստանին", - եզրափակել է ռուսաստանցի փորձագետը։ --0--