Արմինֆո. ԱԳՆ-ում հաստատել են Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթինգի գործունեության դադարեցման փաստը: ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հաղորդել է, որ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի թերությունները իր մանդատի կատարման գործում, առանց համագործակցության աշխատաոճը խնդրահարույց են եղել հայկական կողմի համար, ինչի կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշել է դադարեցնել Քլարկ-Հաթինգի գործունեությունը ՝ որպես մեր երկրում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ։
"Որոշման մասին տեղեկացվել է ՄԱԿ մշտական համակարգողին եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին", - նշել է նա:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի ղեկավար Մարիան Կլարկ-Հաթինգը կասկածվում է Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության մեջ: Հաղորդվում էր, որ Հայաստանի իշխանությունները Կլարկ-Հաթինգին հայտարարել պերսոնա նոն գրատա ։ Հիշեցնենք, որ Կլարկ-Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեւանյան գրասենյակը գլխավորել է 2020 թվականի հուլիսին