Արմինֆո. Առաջին ղարաբաղյան պատերազմի մասնակիցների մի մեծ խումբ ՊՆ շենքի դիմաց ակցիա է իրականացնում ի պաշտպանություն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի: Ակցիայի մասնակիցներին միացած քաղաքագետ Արման Սաղաթելյանը լրագրողներին ասել է, ՊՆ շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք, որից հետո ակցիայի մասնակիցները
երթով կշարժվեն դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ կմիանան "Հայրենիքի փրկության շարժման" ակտիվիստներին։ Նա ընդգծել է, որ իշխանությունները, հայտարարելով, թե ռազմական հեղաշրջման փորձ է եղել, փորձում խուճապ է առաջացրել հանրության շրջանում։ Նրանք, ըստ Սաղաթելյանի, ցուցադրաբար դիպուկահարներ են տեղադրում հասարակական շենքերի վրա: Ընդ որում, հայտարարում են ռազմական հեղաշրջման ինչ-որ փորձերի մասին։ Մինչդեռ, գլխավոր շտաբի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ԳՇ, մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի կապակցությամբ, կոչ է արել լուծել խորը և լուրջ ճգնաժամը քաղաքական և առողջ մեթոդներով:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հայտարարելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահման։ Ի պատասխան ՝ վարչապետը հայտարարեց հեղաշրջման փորձի մասին եւ հրամանագիր ստորագրեց ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին: Սակայն նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել այդ փաստաթուղթը և առարկություններով Փաշինյանի հրամանագիրն ուղարկել է վարչապետի աշխատակազմ, իսկ կառավարության ղեկավարը փաստաթուղթը կրկին ուղարկել է նախագահին։ Արդյունքում՝ նա դիմել է Սահմանադրական դատարան։