Արմինֆո."Լուսավոր Հայաստան" կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել անհապաղ հրապարակել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանի կատարման ապացույցները:
"Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, տարածելով հայտնի հայտարարությունը, կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը։ Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք անհապաղ հրապարակել Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանի կատարման ապացույցները։ Իսկ արտահերթ ընտրությունների իմ երեկվա առաջարկը դեռ ուժի մեջ է", - Facebook-ի իր էջում գրել է Մարուքյանը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ Օնիկ Գասպարյանը կատարում է նախկին իշխանությունների, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հրամանները, որոնք առնչություն ունեն 2008թ.մարտի 1-ի դեպքերի հետ: Նա կոչ է արել նախագահին աշխատանքից ազատել Գասպարյանին, իսկ մյուս զինվորականներին, որոնք ստորագրել են հայտարարությունը, վերադառնալ իրենց աշխատանքին։ "Գլխավոր շտաբի հայտարարությունը անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը գլխավոր շտաբի պետի պաշտոնից, քանի որ Հայաստանում չի կարող լինել Գլխավոր շտաբի ղեկավար, որը հանդես է գալիս քաղաքական հայտարարությամբ՝ Սերժ Սարգսյանի եւ նախկին իշխանությունների դրդմամբ", - ասել է Փաշինյանը՝ Գասպարյանին անվանելով դավաճան: Դրանից հետո Հայաստանի գլխավոր շտաբը հանդես է եկել նոր հայտարարությամբ, ընդգծելով, որ Փաշինյանի անհապաղ հրաժարականի մասին փետրվարի 25-ի իրենց պահանջը մնում է ուժի մեջ, եւ իրենք հաստատակամ են այդ հարցում: