Արմինֆո. Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները եւ շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված եւ հաստատակամ։ Այս մասին ասվում է ԶՈՒ գլխավոր շտաբի նախօրեին տարածած հայտարարությունում։
«Հարգելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները եւ շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված եւ հաստատակամ։ Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից եւ կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում եւ հորդորում է դադարեցնել Զինված ուժերին եւ առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։ Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով եւ ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության եւ իրավունքի նորմերով»,- ընդգծվում է ԶՈՒ ԳՇ հայտարարությունում։