Արմինֆո. Կասկածից վեր է, որ բանակը պետք է պոկել դավադիրների շրջանակից։ Զինված ուժերն անհրաժեշտ է պահել Սահմանադրության և օրենքների շրջանակներում ՝ լիովին բացառելով բանակը քաղաքականության մեջ ներքաշելու հեռանկարն իսկ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը։
Փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես է եկել Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջով, երկրի քաղաքական ղեկավարությանը մեղադրելով այն բաի համար, որ վտագում է պետությունը: Պահանջը հնչեցվել է ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո։
"Ակնհայտ է, որ ԶՈՒ ԳՇ-ի պարագայում կիրառվել է նույն տեխնոլոգիան, որը ոչ վաղ անցյալում կիրառվել էր Հանրային խորհրդի նկատմամբ։ Նույն մարդիկ, մասնավորապես, փորձել են կառավարությանը հակադրել նաև մեր կառույցը։ Դրանից հետո ես ստիպված էի որոշ գործընկերների բացատրել, որ, անկախ կառավարության նկատմամբ նրանց վերաբերմունքից, իշխանության ձևավորման հարցերի քննարկումն անթույլատրելի է Հանրային խորհրդում, այն կառույցում, որին արգելված է զբաղվել ներքին քաղաքականությամբ։ Իրավիճակի վերաբերյալ ՀԽ պաշտոնական հայտարարությունից հետո այդ հարցը վերջնականապես փակվեց", - նշել է նա։
Սաֆարյանը նշել է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի 19 զինվորականներ հանդես են եկել հայտարարությամբ, որն ակնհայտորեն հակասում է Սահմանադրությանը եւ վերաբերում է քաղաքական իշխանության ձեւավորմանը: Վերլուծաբանը համոզված է, որ բանակը ժողովրդի փոխարեն կառավարություն ձևավորելու լիազորություն ունեցող սուբյեկտ չէ։ Իսկ եթե բանակում կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում ծառայել այսօր գործող քաղաքական իշխանությանը, ապա նրանք կարող են հրաժարական տալ, իսկ երկրի ազգային անվտանգության սպառնալիքների վերաբերյալ նրանց մոտ առկա տեղեկությունները, եթե այդպիսիք, իհարկե, կան, ներկայացնել Անվտանգության խորհուրդ։
Սաֆարյանի գնահատմամբ, ԳՇ սպաների հայտարարությունն աննախադեպ բնույթ էր կրում եւ նպատակ ուներ 19 ռազմական գործիչների ձեռքով սկսված այս գործողության երկրորդ դերակատարի' ժողովրդի միջոցով ավարտին հասցնել: Իսկ գործողությունը, որի նպատակը բանակին ներքաղաքական բևեռներից մեկը դարձնելն է, հասարակությանը բանակից պոկելը և զինվորականներին 17-ի հետ կապելը, նրա կարծիքով, անկասկած, զինվորական հեղաշրջման փորձ է։
Սաֆարյանն անթույլատրելի է համարում այն իրավիճակը, որում արդեն 5 օր փաստացի գտնվում են ԶՈՒ գլխավոր շտաբի 19 զինվորականները՝ Սահմանադրության շրջանակներից ուրս են։ Ստեղծված ներքաղաքական իրավիճակից ելքի որոնումը վերլուծաբանը տեսնում է ժամանակին ճկուն և բնավ ոչ կտրուկ ու կոշտ գործողությունների մեջ։ 19 զինվորականների խնդրի լուծումը նա տեսնում է միայն օրենքի շրջանակներում ՝ որոշ դեպքերում չբացառելով նրանց անհապաղ հրաժարականը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավիճակը բնութագրել է որպես հեղաշրջման փորձ՝ քաղաքացիներին կոչ անելով հավաքվել Հանրապետության հրապարակում և պաշտպանել հեղափոխությունը ։ Փաշինյանը ստորագրել է գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի մասին որոշումը, որը նախագահը դեռ չի ստորագրել: Դրանից հետո Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել հանրահավաք ՝ ի պաշտպանություն Փաշինյանի։ Զուգահեռաբար, Ազատության հրապարակում տեղի է ունեցել գործող իշխանության հակառակորդների հանրահավաքը։ Նույն կերպ իշխանությունն ու ընդդիմությունը, գործնականում, զուգահեռաբար հանրահավաքներ կանցկացնեն նաև այսօր՝ մարտի 1-ին։