Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված օտարերկրյա զինյալները, որոնք դեռևս գտնվում են տարածաշրջանում, պետք է անհապաղ և ամբողջությամբ պետք է դուրս բերվեն։ Այս մասին ասված է ԵՄ տարածած հայտարարության մեջ ։
Դրա հետ մեկտեղ Եվրամիությունն ընդգծում է միջազգային հումանիտար իրավունքի պահպանման անհրաժեշտությունը եւ կոչ է անում լիակատար կատարել հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթները (2020 թվականի նոյեմբերի 9-ի), մասնավորապես՝ ռազմագերիների փոխանակմանը եւ զոհված զինվորների մասունքների վերադարձին վերաբերող դրույթները: <ԵՄ-ն կոչ է անում բանակցություններ վարել հակամարտության լիարժեք կարգավորման համար, ինչը կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության>, - նշված է հայտարարության մեջ: