Արմինֆո.Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ: Այս մասին հայտնում է "Ինտերֆաքսը" ՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը ։
Ըստ աղբյուրի ՝ կողմերը քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը: Վլադիմիր Պուտինը զսպվածության կոչ է արել բոլոր կողմերին ։ <Պուտինը հանդես է եկել Հայաստանում կարգուկանոնի եւ հանգստության պահպանման, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին>,-նշել է մամուլի քարտուղարը: