Արմինֆո. Եթե Ազգային անվտանգության ծառայությունն ազգային անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում, ապա պետք է միջոցներ ձեռնարկի ՝ չեզոքացնելու անվտանգության գլխավոր սպառնալիքը ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ։ Այս մասին Ազգային անվտանգության խորհրդի շենքի դիմաց ընթացող հանրահավաքում հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով ՝ միայն կառավարության ղեկավարի հրաժարականն է հայրենիքի փրկության ճանապարհը։ <Հարգեք ինքներդ ձեզ, ձեր սպայական պատիվը, եւ այդ աննորմալի գործիքը չդառնաք>, - հայտարարել է Սաղաթելյանը:
Ակցիայի մասնակիցները սկսել են վանկարկել <Առանց Նիկոլի Հայաստան>, <Նիկոլը դավաճան է>, որից հետո ընդդիմադիրների երթը շարունակել է շարժվել դեպի Հանրապետության հրապարակ։