Արմինֆո.<Քիչ առաջ ստացա «Եվրոպայի Ազատականների և Ժողովրդավարների Դաշինքի («ALDE» - Եվրոպական խորհրդարանի, «Renew Europe» - խումբ)» կուսակցության նախագահ Հանս վան Բաալենի պատասխանն իմ նամակին՝ կապված հայ գերիների վերադարձման հետ>,- Facebook-ի իր էջում գրել է <Լուսավոր Հայաստան> կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
<Պարոն Բաալենը գրում է, որ հետևում է գործընթացին և գտնում, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը պետք է պահպանվի՝ կոչ անելով արձակել գերիներին, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ տուն։
Նա նաև գտնում, է որ տարածաշրջանում խաղաղության երկխոսությունը պետք է վերսկսվի ու աջակցություն հայտնում խաղաղություն բերող միջազգային առաքելությունների իրականացմանը՝ կոչ անելով տարածաշրջանի հարևան ուժերին ձեռնպահ մնալ այնպիսի ներգրավումից, որը կարող է բերել բռնության հետագա էսկալացիայի>,- գրել է Մարուքյանը։