Արմինֆո.Հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի կարողությունների ընդլայնմամբ եւ զարգացմամբ: Այս մասին <ՌԻԱ նովոստիին> հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
<Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի ընդլայնման և հզորացման հարցը մշտապես օրակարգում է եղել, և հայկական կողմը միշտ դրանում շահագրգռված է եղել՝ արդեն այն պարզ պատճառով, որ ամբողջ կազմով բազան մտնում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մեջ, հետևաբար՝ բազայի հնարավորությունների ընդլայնումն ինքնաբերաբար հանգեցնում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում երկկողմ հիմքի վրա գործող համատեղ խմբավորման ներուժի ավելացմանը>, - ասել է նախարարը:
Նրա խոսքով, <իհարկե, Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրողությունները եւ ճիշտ քայլեր են արվել բազայի ուժեղացման եւ վերազինման ուղղությամբ>: <Եվ ես վստահ եմ, որ այս գործընթացը կրելու է երկարաժամկետ բնույթ>, - ասել է Հարությունյանը:
Ըստ 1995 թվականի միջպետական պայմանագրի՝ Գյումրիում տեղակայված է ռուսական ռազմաբազան։ 2010 թվականին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ պայմանագրի գործողության ժամկետը սկզբնական 25 տարուց երկարացվել է մինչեւ 49 տարի ՝ մինչեւ 2044 թվականը: