Արմինֆո.Այսօր, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տարեդարձի և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, ԱրարատԲանկը գիրք է նվիրում իր գրքասեր հաճախորդներին։
«Գիրքը մարդու լավագույն ընկերն է կյանքի ցանկացած փուլում և իրավիճակում։ Այսօր ԱրարատԲանկում իսկապես գրքախառնության տոն է և մենք ուրախ ենք, որ այս առիթը ժպիտներ է պարգևում մեր հաճախորդներին և թարմ շունչ հաղորդում իրենց առօրյային»,-ասել է Վարչության նախագահի տեղակալ Տիգրան Բադանյանը։
ԱրարատԲանկը նոր հաճախորդակենտրոն մշակույթ է ձևավորում՝ արժևորելով իր հաճախորդներին, հավատարիմ մնալով «Բարձրանում ենք միասին» կարգախոսին։