Արմինֆո. Այս փուլում Հայաստանն ապրում է իր նորագույն պատմության ամենադաժան քաղաքական ճգնաժամը։ ԱրմԻնֆո-ին այդխպիսի կարծիք է հայտնել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
<Ցավոք, թե՝ իշխանական խմբավորումը, թե՝ վարչապետի հրաժարականի պահանջով հանդես եկող բազմակուսակցական ընդդիմադիր խմբավորումը ունակ չեղան այդ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի կոնսենսուսային գաղափարներ առաջարկել: Հասարակությունն այս պայմաններում շվարած, զզվանքով ու հիասթափությամբ դիտում է այս քաղաքական էժան թատրոնը>,- ընդգծել է նա։
Մելիքյանը գտնում է, որ երկու կողմերից էլ այս քաղաքական ֆարսից հասարակության բնազդային սահմանազատման պայմաններում, ինչը պայմանավորված է այդ գործողության մաս չդառնալու ցանկությամբ, քաղաքական կշիռ են աստիճանաբար ձեռք բերում զոհվածների, վիրավորների եւ անհայտ կորածների հարազատներն ու մտերիմները: Եվ ինչ-որ փուլում իրենց կողմից քաղաքական առաջնորդության ունակ մարդկանց առաջադրելու դեպքում հայ հասարակության այդ հատվածը կարող է էական ազդեցություն ունենալ ներքաղաքական գործընթացների վրա ։
Ըստ դիվանագետի ՝ այսօրվա Հայաստանում հենց այդ մարդիկ, ովքեր անմիջականորեն տուժել են պատերազմի արդյունքներից, կարող են և իրավունք ունեն հանդես գալ իշխանության հասցեին իրական պահանջներով ։ Եվ հենց նրանք են իրական ռեսուրսը, որը կարող է երկրում հաստատել օրինականություն և կարգուկանոն ։ Մինչդեռ այսօրվա իրավիճակը երկրում, նրա գնահատմամբ, շատ սպառնալից է, ինչը հատկապես ակնառու է արտահայտվում Սյունիքում։
<Համոզված եմ, որ անկախ ցանկացած արտաքին գործոններից՝ Սյունիքի ապագան պայմանավորված է պաշտոնական Երևանի որդեգրած վարքագծով և որոշումներով ։ Սյունիքի, Արցախի և ընդհանրապես տարածաշրջանի շուրջ վերջին ազդակներում, իհարկե, արտաքին շահագրգիռ կողմեր են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը։ Ընդհանուր առմամբ, ես հակված եմ մեր տարածաշրջանում արմատական փոփոխություններ կանխատեսել ։ Եվ կարծում եմ, որ այս գործընթացը դեռ նոր է սկիզբ առել>, - ամփոփել է Մելիքյանը ։