Arminfo.info



 Չորեքշաբթի, 17 Փետրվարի 2021 15:18
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար․ Ցանկացած բուհ նախ և առաջ ավանդույթների պատմություն է, և ռեկտորը, անկախ նրա անձից, պետք է դառնա այդ ավանդույթների կրողն ու զարգացնողը

Նախարար․ Ցանկացած բուհ նախ և առաջ ավանդույթների պատմություն է, և ռեկտորը, անկախ նրա անձից, պետք է դառնա այդ ավանդույթների կրողն ու զարգացնողը

Արմինֆո. ԿԳՄՍ նախարարությունում հրավիրվել է ռեկտորների խորհրդի նիստ, որի  օրակարգում ներառված էր Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի քննարկման հարցը:

 

Նիստին մասնակցել է Հայաստանի պետական բուհերի 13 ռեկտոր, ինչը բավարար էր քվորումի ապահովման համար: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հայ-ռուսական համալսարանի ռեկտորը, ով նիստին ներկա չէր, փոխանցել էր գրավոր առաջարկներ քննարկվող օրինագծի վերաբերյալ:

 

Նիստին մասնակից բոլոր ռեկտորներն օրինագծի առնչությամբ մի շարք մտահոգություններ են հայտնել, ինչպես նաև ներկայացրել գրավոր առաջարկների փաթեթներ` դրանք Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու և նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ քննարկելու նպատակով:

Ռեկտորները մտահոգիչ են համարում նախագծի անցումային դրույթներով սահմանված 2022-24 թվականներին ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման  պահանջը` նշելով, որ բուհերի բյուջեներն այդ դեպքում կարող են ունենալ ֆինանսական ճեղքվածք` հաշվի առնելով, որ հավատարմագրումն ենթադրում է տևական գործընթաց և  վճարումների կատարում: Բանն այն է, որ նախագծով ընդհուպ մինչև գործունեության լիցենզիայի դադարեցման խնդիր է դրվում, եթե բուհը նշված ժամկետներում հավատարմագրում չի անցնում:  Բացի դրանից` օրինագծով առաջարկվող որոշ ձևակերպումներ բուհերի համար կարող են առաջացնել հարկային պարտավորությունների կատարման խնդիրներ` հավելյալ հարկային բեռի ռիսկ հարուցելով:

 

Ռեկտորներից շատերի կարծիքով` օրինագիծը՝ որպես ոլորտը կարգավորող հիմնարար  իրավական ակտ, բավականին մեծ թվով բացառություններ է սահմանել,  ինչը  հակասում է ոլորտի միասնական կարգավորման տրամաբանությանը և խնդրահարույց է համընդհանուր օրինաչափության և բուհերի հանդեպ խտրական մոտեցման տեսանկյունից: Խնդիրներ կան նաև մասնագիտական տերմինների սահմանման, ընդհանրապես նախագծի լեզվական և ոճական շարադրանքի հետ կապված: Ըստ ռեկտորների խորհրդի` անհրաժեշտ է շտկումներ անել`  առաջարկվող ձևակերպումները հստակեցնելու և հետագայում տարընթերցումներից խուսափելու համար:

 

Բարձրացվել է նաև բուհերի կառավարման մոդելի` խորհուրդների ձևավորման և ռեկտորի ընտրության հարցը, ըստ որի՝ խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվելու են լիազոր մարմնի, 4-ը` բուհի կողմից` ներառյալ ուսանողական, դասախոսական և բուհի հետ համագործակցող գործարար համայնքը: Բուհի ռեկտորը, ըստ նախագծի, ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով։ Խորհրդի որոշմամբ՝ կարող է առաջարկվել ռեկտորի մինչև երեք թեկնածու, որոնցից մեկին կնշանակի լիազոր մարմնի ղեկավարը: Կարծիքներ են հնչել, որ այդ մոտեցումը բուհական ինքնավարության ու ակադեմիական ազատության սահմանափակում է, և ըստ էության՝ նշանակում է ռեկտորի նշանակովի մոդելի ներմուծում: Այդպիսի մոդել, ի դեպ, նախկինում կիրառվել է ԵՊՀ-ում` ֆակուլտետների դեկանների ընտրության ժամանակ (երեք թեկնածուից մեկին նշանակել է ռեկտորը), սակայն հետագայում որոշվել է անցում կատարել ուղիղ ընտրության կարգին:

 

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ռեկտորների բարձրացրած խնդիրների ու առաջարկների վերաբերյալ նշել է, որ դրանք կհամակարգվեն և կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը: Նախարարի գնահատմամբ` կատարյալ օրենքներ չեն լինում, և այս նախագիծն էլ լավագույնը լինելու հավակնություն չի կարող ունենալ, սակայն ներկա պայմաններում կարգավորման պահանջը հասունացած է. «Բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենքի նախագծի մշակմամբ զբաղվել են կրթության և գիտության վերջին 4 նախարարները. այն ունի տարիների պատմություն: Նախագծի հիմնական բովանդակությունը պետք է փնտրել ոչ թե ռեկտորի ընտրության կամ նշանակման, այլ կրթական ծրագրերի, կրեդիտային համակարգի և բազմաթիվ խորքային հարցերի մեջ: Ցանկացած բուհ նախ և առաջ ավանդույթների պատմություն է, և ռեկտորը, անկախ նրա անձից, պետք է դառնա այդ ավանդույթների կրողն ու զարգացնողը»,- նշել է Վահրամ Դումանյանը:

 

Անդրադառնալով ռեկտորի ընտրության և բուհերի կառավարման խորհուրդների մոդելին` նախարարը նշել է, որ առաջարկվող լուծումը, երբ ռեկտորի 3 թեկնածուից մեկին նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը, կիրառվում է աշխարհի բազմաթիվ առաջադեմ երկրների համալսարաններում: Կա նաև հակառակը, այսինքն՝ ուղիղ ընտրության դրական փորձը: Հայաստանի համար այս փուլում նմանօրինակ մոդելի նախընտրությունը, ըստ նախարարի, որոշ իմաստով բխում է առկա իրավիճակից:

 

«Ինձ համար անհասկանալի են այն ձևակերպումները, թե Կառավարությունը փորձում է միջամտել ռեկտորի ընտրությանը: Այդպիսի հայտարարությունները  երբեմն արվում են այնպիսի տոնայնությամբ, կարծես թե խոսքը հարևան պետության, այլ ոչ թե ՀՀ կառավարության մասին է: Պետությունը՝ որպես բուհի հիմնադիր, վճռորոշ խոսքի իրավունք ունի և կարող է կարևոր դերակատարում ունենալ` անկախ նրանից, թե տվյալ պահին ով է ներկայացնում իշխանությունը: Բուհի և պետության հարաբերությունները պետք է գործընկերային լինեն, իսկ բուհի ներքին մթնոլորտը` ակադեմիական: Պետք չէ մոռանալ, որ տվյալ պարագայում ռեկտորը պետության հիմնադրած բուհում վարձու աշխատող է` ընդամենը: Պետական բուհի մասին խոսելիս պետք է չմոռանալ նաև, որ բուհը պետական ապրանքանիշ է` բրենդ, հետևաբար պետությունն իրավունք ունի պայմաններ և պահանջներ դնել»,- նշել է Վահրամ Դումանյանը:  Նախարարի խոսքով` ներկայում բուհերի մի մասն ունեն հիմնադրամի, մյուսները` այլ կազմակերպաիրավական կարգավիճակ, ինչը համակարգում խառնաշփոթ է հարուցում, և այդ առումով ևս միասնական կարգավորման խնդիր կա:

 

Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև նախագծով առաջարկվող այլ կարգավորումների` ուսանողական խորհուրդների և ուսանողական մարմինների ձևավորման, կառավարման և ակադեմիական (գիտական) խորհուրդների իրավասությունների հավասարակշռման, վարչական աշխատանքի համար սահմանված տարիքային շեմի (65 տարեկանից հետո վարչական աշխատանքի կատարումը սահմանափակվում է), ամբիոնի վարիչի պաշտոնը ոչ թե վարչական, այլ գիտամանկավարժական պաշտոն դիտարկելու հարցերը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ռուսաստանը փորձել է պատժել հայերին, որպեսզի Հայաստանն ընտրություն չունենաՌուսաստանը փորձել է պատժել հայերին, որպեսզի Հայաստանն ընտրություն չունենա
Հերմինե Ստեփանյան. Իմ գործունեության առանցքում միշտ եղել է հայկական մշակույթի և արտադրանքի հանրահռչակումըՀերմինե Ստեփանյան. Իմ գործունեության առանցքում միշտ եղել է հայկական մշակույթի և արտադրանքի հանրահռչակումը
ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության նախաձեռնությունը մերժվել է կառավարող մեծամասնության կողմիցԱԺ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության նախաձեռնությունը մերժվել է կառավարող մեծամասնության կողմից
Շուրջ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ․ «Մի դրամի ուժը» 4 տարեկան էՇուրջ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ․ «Մի դրամի ուժը» 4 տարեկան է
Հայաստանի ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանի հնարավոր հատման մասին տվյալներ չունիՀայաստանի ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանի հնարավոր հատման մասին տվյալներ չունի
Ռուսաստանը Հայաստանին այլընտրանք չի թողել, քան՝ փորձել ինքնուրույն պաշտպանվել. ԱԺ նախագահՌուսաստանը Հայաստանին այլընտրանք չի թողել, քան՝ փորձել ինքնուրույն պաշտպանվել. ԱԺ նախագահ
Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկՄարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ
Բուլղարիայի դեսպանն ավարտել է դիվանագիտական առաքելությունը ՀայաստանումԲուլղարիայի դեսպանն ավարտել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում
Երևանում կբացվի Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցըԵրևանում կբացվի Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցը
Սիմոնյան. ընդդիմադիր շարժումների ղեկավարման մեջ փոխվում են միայն դեմքերը, բայց օրակարգը մնում է նույնըՍիմոնյան. ընդդիմադիր շարժումների ղեկավարման մեջ փոխվում են միայն դեմքերը, բայց օրակարգը մնում է նույնը
Հայտնի են ԵՊՀ Ուսխորհրդի հայտարարած մրցույթում հաղթողներըՀայտնի են ԵՊՀ Ուսխորհրդի հայտարարած մրցույթում հաղթողները
ԱԺ խոսնակ. Հայաստանում իշխանափոխության իրական պահանջ չկաԱԺ խոսնակ. Հայաստանում իշխանափոխության իրական պահանջ չկա
Փաստաբան. Եղած նյութերում բացակայում են էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի կողմից լիազորությունները չարաշահելու մասին փաստերըՓաստաբան. Եղած նյութերում բացակայում են էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի կողմից լիազորությունները չարաշահելու մասին փաստերը
Ռուբեն Վարդանյանի գործունեության մեջ չկա որևէ «ընդդեմ» ուղերձ, նրա ուղերձը «հանուն է». հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմըՌուբեն Վարդանյանի գործունեության մեջ չկա որևէ «ընդդեմ» ուղերձ, նրա ուղերձը «հանուն է». հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը
Արա Մկրտչյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ. ՀՀ Վարչապետի որոշումԱրա Մկրտչյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ. ՀՀ Վարչապետի որոշում
Կարծիք. Սրբազան պայքարն իր արժեհամակարգով օրգանապես տեղավորվում է ձևավորվող նոր աշխարհակարգի տրամաբանության մեջԿարծիք. Սրբազան պայքարն իր արժեհամակարգով օրգանապես տեղավորվում է ձևավորվող նոր աշխարհակարգի տրամաբանության մեջ
Քաղաքական գործիչ. Քաղաքական ճգնաժամը  Հայաստանում ակնհայտ է, և դրա հաղթահարման համար պետք է գտնվեն ողջամիտ քաղաքական լուծումներՔաղաքական գործիչ. Քաղաքական ճգնաժամը  Հայաստանում ակնհայտ է, և դրա հաղթահարման համար պետք է գտնվեն ողջամիտ քաղաքական լուծումներ
Մոսկվան բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին՝ Բուչայում Ռուսաստանի հասցեին հայ պաշտոնյաների արտահայտությունների կապակցությամբՄոսկվան բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին՝ Բուչայում Ռուսաստանի հասցեին հայ պաշտոնյաների արտահայտությունների կապակցությամբ
Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքովԱռողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով
ՊԵԿ նախկին ղեկավար. Եկել է հանրության ողջ ուժը, իմաստությունն ու վճռականությունը միավորելու ժամանակը՝ սրբազան պայքարի համաժողովրդական հաղթանակ կռելու համարՊԵԿ նախկին ղեկավար. Եկել է հանրության ողջ ուժը, իմաստությունն ու վճռականությունը միավորելու ժամանակը՝ սրբազան պայքարի համաժողովրդական հաղթանակ կռելու համար
Կառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու. վարչապետԿառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու. վարչապետ
ՆԳՆ-ը ներկայացրել է Հայաստանի ճանապարհներին տիրող իրավիճակըՆԳՆ-ը ներկայացրել է Հայաստանի ճանապարհներին տիրող իրավիճակը
Մոսկվա. ամեն դեպքում՝ Երևանի ֆինանսական պարտավորությունները ՀԱՊԿ-ի հանդեպ պահպանում ենՄոսկվա. ամեն դեպքում՝ Երևանի ֆինանսական պարտավորությունները ՀԱՊԿ-ի հանդեպ պահպանում են
ԱՄՆ-ը և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և տևական խաղաղության հաստատմանը. հայտարարությունԱՄՆ-ը և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և տևական խաղաղության հաստատմանը. հայտարարություն
Ալի Բաղերի Քանի. Իրանը չի ընդունում Հարավային Կովկասում սահմանների և ժողովրդագրության փոփոխությունըԱլի Բաղերի Քանի. Իրանը չի ընդունում Հարավային Կովկասում սահմանների և ժողովրդագրության փոփոխությունը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները ողջ գիշերն անցկացրել են Ազգային ժողովի շենքի դիմաց
Ալեն Սիմոնյան. Վերջին ժամանակներում Հայաստանի և Վրաստանի միջև աննախադեպ սերտ համագործակցություն է ծավալվումԱլեն Սիմոնյան. Վերջին ժամանակներում Հայաստանի և Վրաստանի միջև աննախադեպ սերտ համագործակցություն է ծավալվում
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ  Բրայենն առաջիկա օրերին կայցելի ՀայաստանԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ Բրայենն առաջիկա օրերին կայցելի Հայաստան
Բագրատ Սրբազան. Չնայած ռուսական կողմին ուղղված բազմաթիվ հարցերին՝ հարաբերությունները կարգավորման կարիք ունենԲագրատ Սրբազան. Չնայած ռուսական կողմին ուղղված բազմաթիվ հարցերին՝ հարաբերությունները կարգավորման կարիք ունեն
Բագրատ Սրբազան. Մենք պատրաստ ենք իրական բանակցություններ վարել՝ իրական և բազմակողմ օրակարգովԲագրատ Սրբազան. Մենք պատրաստ ենք իրական բանակցություններ վարել՝ իրական և բազմակողմ օրակարգով
Բագրատ Սրբազան. ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայությունը չափազանց կարևոր էԲագրատ Սրբազան. ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայությունը չափազանց կարևոր է
Շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացնում է. ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանի գետերում կրկին սպասվում է ջրի ելքերի մեծացումՇրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացնում է. ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանի գետերում կրկին սպասվում է ջրի ելքերի մեծացում
Բագրատ Սրբազան. Շատ հետաքրքիր է, թե ինչ հիմքով է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կարելի է կնքել առաջիկա մեկ ամսվա ընթացքումԲագրատ Սրբազան. Շատ հետաքրքիր է, թե ինչ հիմքով է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կարելի է կնքել առաջիկա մեկ ամսվա ընթացքում
ԱԺ խոսնակը՝ ՌԴ փոխարտգործնախարարին. Հերիք է մեզ ուղղակի կամ անուղղակի սպառնաք, հերիք է մեզ հետ նման հռետորաբանությամբ խոսեքԱԺ խոսնակը՝ ՌԴ փոխարտգործնախարարին. Հերիք է մեզ ուղղակի կամ անուղղակի սպառնաք, հերիք է մեզ հետ նման հռետորաբանությամբ խոսեք
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն էՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Վալմար. Արվեստը, լինելով զգացմունքների գիտություն, մաքրում է մարդու հոգինՎալմար. Արվեստը, լինելով զգացմունքների գիտություն, մաքրում է մարդու հոգին
ՀՀ ԱԺ նախագահը՝ Զախարովայի կոչի մասին. Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Բուչայում չի եղել, դա սուտ էՀՀ ԱԺ նախագահը՝ Զախարովայի կոչի մասին. Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Բուչայում չի եղել, դա սուտ է
Բոննում ցուցարարներն Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ բանտարկյալներինԲոննում ցուցարարներն Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ բանտարկյալներին
Զախարովան հայ խորհրդարանականներին կոչ է արել  ՌԴ իշխանություններին ցույց տալ Բուչայում սադրանքի ժամանակ զոհված քաղաքացիների ցուցակըԶախարովան հայ խորհրդարանականներին կոչ է արել  ՌԴ իշխանություններին ցույց տալ Բուչայում սադրանքի ժամանակ զոհված քաղաքացիների ցուցակը
Մեկնարկել է «Երևանի գինու օրեր» փառատոնըՄեկնարկել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայկական կողմը չի առարկում կազմակերպությունում սահմանափակ ձեւաչափով որոշումների ընդունմանըՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայկական կողմը չի առարկում կազմակերպությունում սահմանափակ ձեւաչափով որոշումների ընդունմանը
Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի մասնագետներն աշխատում են ավերված երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման ուղղությամբՀայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի մասնագետներն աշխատում են ավերված երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման ուղղությամբ
ԱրարատԲանկը դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխիԱրարատԲանկը դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխի
Հայաստանում նախատեսվում է ստեղծել Ոստիկանության գվարդիա. օրինագիծՀայաստանում նախատեսվում է ստեղծել Ոստիկանության գվարդիա. օրինագիծ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարինՎարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Համատարած վերահսկողություն չի լինի այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Հայաստանում. ՆԳՆՀամատարած վերահսկողություն չի լինի այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Հայաստանում. ՆԳՆ
Զախարովա. Հայաստանի տարածքում ԵՄ-ականների կիսառազմական ներկայության առճակատման էությունն ակնհայտ էԶախարովա. Հայաստանի տարածքում ԵՄ-ականների կիսառազմական ներկայության առճակատման էությունն ակնհայտ է
Երևանը պատրաստակամություն է հայտնում առաջիկա ամսվա ընթացքում Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել. հայտարարությունԵրևանը պատրաստակամություն է հայտնում առաջիկա ամսվա ընթացքում Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել. հայտարարություն
Հայաստանը մտադիր է խորացնել և ընդլայնել Հունաստանի հետ ռազմատեխնիկական փոխգործակցությունըՀայաստանը մտադիր է խորացնել և ընդլայնել Հունաստանի հետ ռազմատեխնիկական փոխգործակցությունը
Վրացի քաղաքական գործիչ. Այսօր Հայաստանում գործում են աշխարհի բոլոր հետախուզությունները եւ ամեն կերպ սասանեցնում են այնՎրացի քաղաքական գործիչ. Այսօր Հայաստանում գործում են աշխարհի բոլոր հետախուզությունները եւ ամեն կերպ սասանեցնում են այն
ՀՀ քաղաքացիների համար ամուսնության տարիքային նվազագույն շեմը կլինի 18 տարեկանը՝ առանց որևէ բացառության. օրենքի նախագիծՀՀ քաղաքացիների համար ամուսնության տարիքային նվազագույն շեմը կլինի 18 տարեկանը՝ առանց որևէ բացառության. օրենքի նախագիծ
«Տերյան մշակութային կենտրոնը» դարձել է European Heritage Awards/Europa Nostra Awards մրցանակի դափնեկիր«Տերյան մշակութային կենտրոնը» դարձել է European Heritage Awards/Europa Nostra Awards մրցանակի դափնեկիր
Տեղի է ունեցել շուրջ 280 հազար հայաստանցի օգտատերերի հեռախոսային տվյալների արտահոսք Տեղի է ունեցել շուրջ 280 հազար հայաստանցի օգտատերերի հեռախոսային տվյալների արտահոսք
Բոննի կոնֆերանսի շրջանակում գովազդային արշավն Ադրբեջանին կոչ է անում ապացուցել «COP29-ը խաղաղության հասնելու համար կոնֆերանս դարձնելու» իր ձգտումը եւ ազատ արձակել հայ քաղբանտարկյալներինԲոննի կոնֆերանսի շրջանակում գովազդային արշավն Ադրբեջանին կոչ է անում ապացուցել «COP29-ը խաղաղության հասնելու համար կոնֆերանս դարձնելու» իր ձգտումը եւ ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին
Մեկնարկել է «Հուսո առագաստ-2024» փառատոնի նախընտրական փուլըՄեկնարկել է «Հուսո առագաստ-2024» փառատոնի նախընտրական փուլը
ՀՀ կառավարությունը մտադիր է խստացնել կիբեռհանցագործությունների համար քրեական պատասխանատվության միջոցներըՀՀ կառավարությունը մտադիր է խստացնել կիբեռհանցագործությունների համար քրեական պատասխանատվության միջոցները
Գազալցակայանում, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, գազի արտահոսքն ամբողջությամբ դադարեցվել էԳազալցակայանում, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, գազի արտահոսքն ամբողջությամբ դադարեցվել է
Քնարիկ Հովհաննիսյան. Հայաստանի ջրային քաղաքականությունն անմխիթար վիճակում էՔնարիկ Հովհաննիսյան. Հայաստանի ջրային քաղաքականությունն անմխիթար վիճակում է
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթըՀայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
Դեսպան. ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կայունությանը,  ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանըԴեսպան. ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կայունությանը,  ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները