Արմինֆո. Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի:
Նշենք, որ այսօր Մոսկվայում տեղի կունենան Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների բանակցությունները։ Բանակցությունների օրակարգի առանցքային թեմաներից մեկը կլինի ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։