Արմինֆո.Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել ղարաբաղյան հակամարտության հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման նպատակով 4,8 մլն դոլարի արտակարգ դրամաշնորհային օգնություն տրամադրելու մասին: Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ ։
Աղբյուրը նշում է, որ օգնությունն ուղղվելու է բնակարանի վերանորոգմանը, 6 հիվանդանոցների համար բժշկական սարքավորումների տրամադրմանը, նախատեսվում է նաեւ 2 300 հոգու համար հիգիենիկ հավաքածուներ եւ առաջին անհրաժեշտության այլ առարկաների տրամադրում: Ընդհանուր առմամբ նախատեսվում է մարդասիրական օգնություն տրամադրել 4 հազար մարդու : Նախատեսվում է վերազինել 17 բուժհաստատություններ սարքավորումներով, իրականացնել 15 դպրոցների վերանորոգում և տրամադրել ուսումնական նյութեր: Օգնություն կցուցաբերվի ՄԱԿ-ի ՓԳՀ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, Պարենի համաշխարհային ծրագրի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով: Հայաստանի համար ընդհանուր դրամաշնորհային օգնությունը կկազմի 3,6 մլն դոլար։