Արմինֆո.Իրանի ներգրավումն ընդհանուր առմամբ հարավկովկասյան գործերում և արցախյան հակամարտության կարգավորման գործում, մասնավորապես, հավասարակշռում է Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
<Կասկածից վեր է, որ Թեհրանը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է ինտեգրվել մեր տարածաշրջանում այսօր տեղի ունեցող գրեթե բոլոր գործընթացներին։ Դրանցից մեկն այսօր արցախյան հակամարտության կարգավորումն է և այդ կապակցությամբ բացվող հեռանկարները։ Եվ, իմ կարծիքով, Մոսկվան որոշակի չափով շահագրգռված է Իրանի <վերադարձով> տարածաշրջան>, - ընդգծել է նա ։
Փետրվարի 10-ին Մոսկվա կատարած այցի արդյունքներով ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը հայտարարել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու շուրջ Թեհրանի բանակցությունների մեկնարկի մասին: Նշենք, որ Թեհրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ արդեն գործում է 2019 թվականի հոկտեմբերին Երեւանում ստորագրված՝ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը: Իրանի խորհրդարանի խոսնակից առաջ Մոսկվա է այցելել իրանական դիվանագիտության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Իրանագետի գնահատմամբ ՝ իրանցիների այդ ձգտումը, ընդհանուր առմամբ, դրական արձագանք է գտնում Մոսկվայում, ինչի մասին են վկայում Իրանի առաջին դեմքերի մոսկովյան այցերի արդյունքներով արված հայտարարությունները։ Ըստ Ոսկանյանի, դրանով Ռուսաստանը, մասնավորապես, ձգտում է հավասարակշռել թուրքական ներկայությունը Հարավային Կովկասում և արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում:
Որպես Թեհրանի մտահոգության ևս մեկ պատճառ ՝ Ոսկանյանը նշել է Արցախյան պատերազմի արդյունքում նախաձեռնված տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը ։ Փորձագետի գնահատմամբ ՝ ընդհանուր առմամբ իրանցիները կողմ են այդ ծրագրի իրականացմանը։
<Սակայն, Իրանը դեմ է Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ կապող ցանկացած միջանցքի ստեղծմանը ։ Եվ Իրանի բանակցողների վերջին այցերը Մոսկվա, ի թիվս այլ բաների, արտացոլում են նաև այդ անհանգստությունը ։ Իրանի նախագահի հայտարարությունը ԵԱՏՄ-ին անդամակցելու Իրանի ցանկության մասին Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ ընդհանուր բանակցային գործընթացի մի մասն է: Պետք է հասկանալ հետխորհրդային տարածքի սահմաններից դուրս եվրասիական ինտեգրման նախագծի սահմանների ընդլայնման հարցում Ռուսաստանի շահագրգռվածության աստիճանը>, - ամփոփել է իրանագետը ։