Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն Մոսկվայում ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ տարածքում Ռուսաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հնարավորությունները: Կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ։