Արմինֆո. Ռուսաստանը փետրվարի 15-ից վերսկսել է Հայաստանի հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը՝ փոխադարձ հիմունքներով ։ Ռուսաստանի կառավարության կարգադրությունը ընդունվել է 2021 թվականի փետրվարի 3-ին։ Մոսկվայից Երեւան չվերթները կիրականացվեն շաբաթական չորս անգամ, փետրվարի 15-ին հայտնել է <Ռոսիյսկայա գազետան>:
Աղբյուրը նշում է, որ ռուսաստանցիների մուտքը Հայաստան թույլատրված է ինչպես գործնական և անձնական, այնպես էլ՝ զբոսաշրջային նպատակներով: Մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել COVID-19-ի ՊՇՌ-թեստ, որը կատարվել է սահմանն անցնելուց ոչ ավելի, քան 72 ժամ առաջ: Ընդ որում, բացասական արդյունքով տեղեկանքը կարող է տրամադրվել ռուսերեն, անգլերեն կամ հայերեն լեզուներով, նշում են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայում։
Ռուսաստանն այլ երկրների հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը դադարեցրել էր 2020 թվականի մարտին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ավիահաղորդակցության աստիճանական վերականգնումը սկսվել է 2020 թվականի ամռանը: Այս պահին Ռուսաստանը վերսկսել է կանոնավոր ավիահաղորդակցությունը 24 երկրի հետ ։