Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի նոր դեսպան է նշանակվել։ Դեսպանի պաշտոնը կստանձնի Բոլատ Իմանբաևը։
Ինչպես հաղորդում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, համապատասխան հրամանագիրը ստորագրել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Ընդ որում, աղբյուրի համաձայն, Բոլատ Իմանբաեւն ազատվել է Մալայզիայում Ղազախստանի դեսպանի պաշտոնից:
Նշենք, որ Ղազախստանի նոր դեսպանը 53 տարեկան է։ 1990թ. ավարտել է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Մինչ այս նշանակումն Իմանբաևը զբաղեցնում էր Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Մալայզիայում (համատեղության կարգով ՝ Բրունեյում)։