Արմինֆո. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է վերջին շրջանում ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրած աջակցությանը։
Ինչպես հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը, քննարկվել են Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ծավալված հակամարտության հետևաքով տեղահանված ընտանիքներին օգնելու ուղղությամբ դեսպանության աշխատանքները, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին նպատակաուղղված քայլերը։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը առանձնակի կարևորություն է տալիս երեխայի աշխատանքի կանխարգելման հարցերում գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ աշխատանքին։