Արմինֆո. Հայաստանը Ռուսաստանի հետ միութենական պետությունում այսօր հնարավոր է դիտարկել միայն տեսականորեն և շատ հեռու հեռանկարում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասագետների գիտական հանրության նախագահ Ալեքսանդր Կռիլովը՝ մեկնաբանելով Երևանում կայացած <Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ> շարժման հիմնադիր համագումարը։
<Ընդ որում, կարծում եմ, կասկածից վեր է, որ կարելի է միայն ողջունել նման նախաձեռնությունները ։ Հետխորհրդային տարածքի երկրների ինտեգրումը բխում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների շահերից։ Կարծում եմ՝ այս պահին, դիտարկելով այդ նախաձեռնությունը, կարելի է խոսել դեպի ապագա դրա միտվածության մասին ։ Եվ այն կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, եթե հայ հասարակության համար գրավիչ լինի>, - նշել է նա ։
Կրիլովը Հայաստանի հեռանկարները պայմանավորել է ղեկավարության, քաղաքական ուժերի եւ հայ հասարակության կարողությամբ՝ ընդհանուր առմամբ, կայունացնել ներքաղաքական իրավիճակը ,և արդեն դրանից հետո մշակել հայոց պետականության զարգացման ռազմավարություն՝ իհարկե, հետպատերազմյան իրողություններին համապատասխանելու պայմանով։ Նրա գնահատմամբ ՝ Մոսկվան նման կայունացման հարցում, անկասկած, շահագրգռված է ։
Այս համատեքստում քաղաքագետն առանձնացրել է Երևանի շահագրգռվածությունն ու ձգտումը ներքին սոցիալ-տնտեսական կայունության պահպանման նպատակով ներքին և արտաքին աղբյուրների որոնման հարցում ։ Եվ, փաստորեն, Մոսկվայի նախաձեռնած տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, նրա կարծիքով, սկզբունքային կարեւորություն ունի Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի ապագա զարգացման գործում ։
<Ընդ որում, ըստ ամենայնի, հայ հասարակությունը պատրաստ չէ ընդունել վերջին պատերազմի արդյունքները եւ նոյեմբերի 9-ի զինադադարը ընկալում է միայն՝ որպես ժամանակավոր խաղաղ դադար ։ Այնուամենայնիվ, չնայած վարչապետ Փաշինյանի վարկանիշի հետպատերազմյան անկմանը՝ նրան, ընդհանուր առմամբ, հաջողվել է պահպանել բնակչության մի մասի աջակցությունը։ Փաշինյանի քաղաքական գոյատևմանը լրացուցիչ շանսեր է հաղորդում թե իշխանությունից, թե ընդդիմությունից հիասթափված մեծամասնությունը, և, իհարկե, ընդդիմության մասնատվածությունը>, - ամփոփել է Կռիլովը։