Արմինֆո.ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։
Ինչպես հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը, հանդիպման նպատակն էր՝ քննության առնել Հայաստանի ջանքերը տնտեսական ու կառուցվածքային կարևորագույն բարեփոխումների շուրջ, որոնք կարող են զարկ տալ կայուն ու ներառական աճին և հնարավորություններ ընձեռել մեր երկկողմ առևտրային ու ներդրումային հարաբերությունների ծաղկման համար։
Նշենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2020 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 152,1 մլն դոլար ՝ տարեկան 54,5 տոկոս անկմամբ: Մասնավորապես, արտահանումն աճել է 25,9 տոկոսով ՝ մինչեւ 67,9 մլն դոլար, իսկ ներմուծումը կրճատվել է 70 տոկոսով ՝ մինչեւ 84,2 մլն դոլար: