
Արմինֆո.ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիայի դերի մասին իր հայտարարությամբ միայն արձանագրել է realpolitik-ի գերակշռությունը Մոսկվայի եւ Անկարայի հարաբերություններում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
<Ես Մեդվեդեւի պնդումը կարգավորման անհրաժեշտության մասին, այդ թվում ՝ Թուրքիայի հետ, դիտարկում եմ՝ որպես իրական քաղաքական պատկեր արտացոլող realpolitik-ի դրսեւորում ։ Վերջին տարիներին Անկարան էապես փոխել է սեփական դիրքերը և որպես հետևանք ՝ կարգավիճակը, ընդ որում, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ընդհանուր առմամբ աշխարհում։ Եվ այսօր թուրքերի հետ հաշվի են նստում տարբեր երկրներ, այդ թվում ՝ Ռուսաստանը>, - նշել է նա ։
Աշխարհաքաղաքական իրողությունների նման արձանագրումը, ըստ Մելքոնյանի, բնավ չի նշանակում, որ Երևանին անհրաժեշտ է հետագայում ևս անտեսել Մոսկվայի հետ սեփական հարաբերություններում խնդիրների լուծումը ։ Մինչդեռ, որոշ մերձիշխանական շրջանակներ այսօր էլ շարունակում են հստակ հակառուսական հռետորաբանություն հնչեցնել ։
Ըստ թուրքագետի ՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների արտացոլմանը զուգընթաց, Մեդվեդևի հայտարարությունը կարելի է դիտարկել՝ որպես ընդհանուր գործընթացի մի մաս, որի շրջանակներում Թուրքիան ստանում է փաստացի համաձայնություն, այդ թվում ՝ Ռուսաստանի, նոր կոնֆլիկտներ հրահրելու համար: Եվ դա կարող է հանգեցնել ամենաանկանխատեսելի հետեւանքների ։ Արցախյան հիմնախնդրի չլուծված լինելը և այդ լուծմանը Թուրքիայի մասնակցելը ապրիորի չի կարող դրական ավարտ ունենալ ։
Մեդվեդևի հայտարարությունը թուրքագետն ընդհանուր առմամբ գնահատում է՝ որպես բավական մտահոգիչ, քանի որ այն արտացոլում է Մոսկվայի քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ ։ Ընդ որում, այդ փոփոխությունները ոչ մի կերպ չեն բխում Հայաստանի շահերից ։ Ավելին, մեղմ ասած, դրանք այնքան էլ չեն բխում հենց Ռուսաստանի շահերից, որը շարունակում է թուրքական քաղաքական ընկալման մեջ՝ որպես թշնամի մնալ։
< Հաշվի առնելով Արցախի հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի իրավական մասնակցության բացակայությունը և հաշվի առնելով վերջինիս ցանկությանն ունենալու այդ մասնակցությունը՝ Մեդվեդևի հայտարարությունը կարելի է դիտարկել՝ որպես հասցեագրված ինչպես Հայաստանին, այնպես էլ Թուրքիային։ Եվ այստեղ պետք է նշել, որ Մեդվեդևն Արցախի կարգավիճակի հարցը օրակարգում պահելու մասին նախագահ Պուտինի հայտարարությունն, ըստ էության, չհերքեց ։ Կարգավիճակի որոշման անհրաժեշտությունը բանակցությունների սեղանին է, բայց այն որոշվելու է ավելի ուշ>, - ամփոփել է թուրքագետը ։