


Արմինֆո. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը նոր պաշտոն է ստացել։
Ինչպես հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ:
Նշենք, որ Ջալալ Հարությունյանն Արցախի պաշտպանության բանակի ղեկավարի պաշտոնը լքել է իր նկատմամբ մահափորձի հետեւանքով լուրջ վնասվածքներ ստանալուց հետո:


