


Արմինֆո. Ռուսաստանը փետրվարի 15-ին վերսկսում է ավիահաղորդակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ փոխադարձ հիմունքներով: Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը:
"Որոշում է ընդունվել 2021 թվականի փետրվարի 15-ից փոխադարձ հիմունքներով վերականգնել Ադրբեջանի (Մոսկվա-Բաքու, շաբաթական երկու չվերթ) եւ Հայաստանի (Մոսկվա - Երեւան, շաբաթական չորս չվերթ) հետ միջազգային ավիահաղորդակցությունը", - ասված է Ռուսաստանի կառավարության հաղորդագրության մեջ:
Փետրվարի 8 - ից փոխադարձ հիմունքներով կմեծանա նաեւ դեպի Ղրղզստան կանոնավոր չվերթների քանակը Մոսկվա-Բիշքեկ երթուղով: 2020թ. Մարտին Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի ֆոնին դադարեցրել է արտասահմանյան բոլոր կոմերցիոն ուղևորափոխադրումները: Փետրվարի 1-ից մինչեւ մարտի 1-ը գործարկվել է նաեւ կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում դեպի Ռուսաստան ՀՀ քաղաքացիների ուղեւորությունների պիլոտային ծրագիրը:


