
Արմինֆո. Այսօրվա դրությամբ Արցախում որևէ սոցիալական կամ մարդասիրական խնդիր չկա։ Այդ մասին փետրվարի 3-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Նրա խոսքով ՝ նոյեմբերի 10-ի դրությամբ Արցախոմ մնացել են մի քանի հարյուր արցախցիներ, իսկ այսօր Արցախի բնակչության թիվը գերազանցում է 100 հազարը։ Վերադարձել են բոլոր այն արցախցիները, ովքեր մշտական բնակության վայր ունեն։ Մոտ 5 հազար արցախցիներ, որոնց տները և բնակավայրերը հայտնվել են օկուպացիայի տակ, տեղափոխվել են Արցախի այլ բնակավայրեր։ Պատերազմից հետո ավերվել են բոլոր ենթակառուցվածքները, իսկ այսօր վերականգնվելմ է գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը և կապը ։ Հեռահաղորդակցային ընկերություններից մեկն ապահովում է ռոումինգային կապը Հայաստանի հետ։
Սոցիալական աջակցության գծով Հայաստանի կառավարությունը Արցախի բնակչությանը հատկացրել է շուրջ 15 մլրդ դրամ, ինչը գերազանցում է Հայաստանում սոցիալական աջակցության ցանկացած ծրագիր։ Բացի այդ, Արցախի կառավարության հետ համատեղ իրականացվում են մի շարք ծրագրեր , որոնք արմատապես կփոխեն արցախցիների կյանքի որակը։ Մասնավորապես, 2021 թվականի հունվարից 6 ամիս ժամկետով ամբողջությամբ կփոխհատուցվի եկամտահարկը, կիրականացվեն նաեւ բազմաթիվ այլ ծրագրեր։ "Այդ պատճառով որոշ պատգամավորների մեղադրանքներն ու մտահոգություններն անտեղի են", - արձանագրել է նախարարը:
Ավելին, հաշվի առնելով Արցախի ետական բյուջեի եկամտային մասի 50 մլրդ դրամի նվազումը, այդ գումարն ամբողջությամբ կփոխհատուցվի Հայաստանի Հանրապետության կողմից։ Արդյունքում՝ Արցախում չեն դադարեցվել պետական հիմնարկների աշխատողների թոշակների , նպաստների եւ աշխատավարձերի վճարումները։ "Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորը", - ասել է նախարարը, հավելելով, որ ժամանակավորապես Հայաստանում ապաստանած շուրջ 20 հազար արցախցիները նույնպես կառավարության տեսադաշտից դուրս չեն մնա։ Նրանք բոլորը ապահովված են ժամանակավոր կացարաններով։