Արմինֆո. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Հայաստանի երկրորդ նախագահին թույլատրել է մեկնել արտերկիր: Այդ մասին դատական նիստի ժամանակ հայտարարել Է դատախազ Գեւորգ Բաղդասարյանը։
Ռոբերտ Քոչարյանը կարող է մեկնել փետրվարի 3-8-ը։ Բաղդասարյանն ընդգծել է, որ դատարանի որոշման հիման վրա ոստիկանությունը ժամանակավորապես հանել է Քոչարյանի արտասահման մեկնելու սահմանափակումները: "Մենք այդ որոշման հիմնավորումը չենք ստացել, Ավելին, մեզ համար պարզ չէ, թե ինչու Քոչարյանը կարող է մեկնել արտասահման", - նկատել է դատախազը: Ի պատասխան՝ դատավոր Դանիբեկյանը խոստացել է պատասխանել բոլոր հարցերին, նկատելով, որ եթե դատախազն առարկություններ ունի, նա կարող է այդ որոշումը բողոքարկել վերադաս դատարանում: