Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Բաբայանն ազատվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։
Նշենք, որ Նարեկ Բաբայանը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է, իսկ Գարիկ Սարգսյանը մինչեւ վերջերս գլխավորել է Արարատի մարզը: