


Արմինֆո. Կարսում մեկնարկել են "Ձմեռ - 2021" թուրք - ադրբեջանական համատեղ զորավարժությունները։
Ինչպես հաղորդում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, զորավարժությունների շրջանակներում անցկացվում է հրաձգություն: Համատեղ զորավարժությունները կտեւեն մինչեւ փետրվարի 12-ը:
Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվում են փետրվարի 1-12-ը Հայաստանի սահմանների մոտ անցկացվելիք ձմեռային ռազմական զորավարժություններին: Այդ կապակցությամբ հունվարի 17-ին Թուրքիա են ժամանել ադրբեջանցի զինծառայողներ, որոնք մասնակցում են "Ձմեռ-2021" զորավարժություններին՝ Կարս քաղաքի շրջանում, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանից 80 կմ հեռավորության վրա: "Ձմեռ-2021" զորավարժությունների ընթացքում համատեղ ուժերը կմշակեն մարտավարական օդային դեսանտի իջեցում եւ ավիացիայի հարվածներ: Զորավարժություններին կմասնակցեն հատուկ ջոկատայիններ, տանկիստներ, հրետանավորներ, դիպուկահարներ եւ ուղղաթիռներ:
Դատելով Երեւանի երկնքում ռուսական ռազմական ավիացիայի ակտիվությունից՝ այսօր Թուրքիայի տարածքում մեկնարկած զորավարժությունները գտնվում են Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի սեւեռուն ուշադրության ներքո:



