


Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հիմա քննարկել չի կարելի, այդ թեմայի քննարկումների դաշտի ցանկացած էլեկտորիզացիա հանգեցնում է մեծ լարվածության, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխղեկավար Դմիտրի Մեդվեդեւը:
<Բոլորի համար այսօր բացարձակապես ակնհայտ է, որ կարգավիճակի հարցն իրականում լուծված չէ, բայց այն հիմա չի կարելի քննարկել, քանի որ այս դաշտի ցանկացած էլեկտրիզացիա՝ կարգավիճակի շուրջ քննարկումները, հանգեցնում է մեծ լարվածության>,- ասել է Մեդվեդևը
Մեդվեդեւը նաեւ նշել է, որ հակամարտության կողմերի դիրքորոշումներն այս հարցում <շատ տարբեր են, նույնիսկ Հայաստանի ներսում քննարկումներ են ընթանում>։ <Հիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Այդ մասին, չգիտես ինչու, ինչ-որ կերպ մոռանում են, բայց իրականում դա հենց այդպես է ։ Ուստի կարգավիճակի հարցը ավելի լավ է հետաձգել ապագա ժամանակահատվածի համար>,- ասել է Մեդվեդևը, հայտնում է ՏԱՍՍ-ը:


