Արմինֆո.Ռուս զինծառայողները ձեռնամուխ են եղել Ադրբեջանական Հանրապետության Կիամադդինլի բնակավայրի շրջան, որտեղ տեղակայված կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը:
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, մի քանի օրվա ընթացքում Ստեփանակերտ քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման կետում զինծառայողներն ուսումնասիրել են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նպատակը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաեւ այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում նրանք պետք է կատարեն խնդիրները:
Համատեղ կենտրոնի անձնակազմը, որը պարիտետային հիմունքներով ներկայացվել է ռուսական եւ թուրքական կողմերից, կկատարի իրադրության մշտադիտարկման եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության խնդիրները՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի Հանրապետության տարածքում ՝ 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրին համապատասխան: Համատեղ կենտրոնի շտաբը ձևավորվում է պարիտետային սկզբունքով հրամանատարական կետի տեսքով, որտեղ յուրաքանչյուր կողմից ներկայացվում են հավասար թվով ներկայացուցիչներ՝ յուրաքանչյուր ազգային կառույցի ղեկավարով: