Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը չի կորցրել իր արդիականությունը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։
Պետքարտուղարը նկատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով քննարկումները պետք է շարունակվեն, քանի որ հարցը վերջնականապես լուծված չէ: Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ շատ կետեր են ներառվել, սակայն որոշ հարցեր դրանում արտացոլում չեն գտել: Լեմուանի կարծիքով ՝ Մինսկի խումբը պետք է քննարկի հենց այդ հարցերը։
"Դեկտեմբերին համանախագահներն այցելել են Երեւան եւ Բաքու, նշելով, որ պատրաստ են շարունակել քննարկումները ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով: Այս շաբաթ կայացել է համանախագահների հանդիպումը Լեհաստանում։ Կարծում եմ, որ դրան կհետևի այցը տարածաշրջան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը մնում է արդիական", - եզրափակել է Ժան-Բատիստ Լեմուանը։