Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի նիստը կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ "Միջգերատեսչական ձեւաչափով ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ նախապատրաստում ենք դրա առաջին նիստի անցկացմանը մոտ ժամանակներս", - նշել են նախարարությունում:
Ինչպես ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին անաչառ եւ պատասխանատու աջակցությունը եղել եւ մնում է Անդրկովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը:
"Հրատապ խնդիր է ապահովել տարածաշրջանի պետությունների անցումը առճակատումից հաշտության ՝ բարիդրացիական հարաբերությունների վերականգնման, միջէթնիկական եւ միջկրոնական խաղաղության եւ վստահության հաստատման, Հարավային Կովկասում կայունության եւ բարգավաճման համար ամուր պայմանների ձեւավորման նպատակով", - հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում: