Արմինֆո. Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում: Այդ մասին որոշումն ընդունվել է հունվարի 27-ին կառավարության նիստում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ղուլարյանն արդեն երկար ժամանակ կատարում է Կոմիտեի ղեկավարի պարտականությունները:
Ղուլարյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշելով, որ գիտակցում է պատասխանատվության մակարդակը։