Արմինֆո. Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը: Այս մասին ասվում Է Հայաստանի ԱԳՆ Facebook-ի էջում զետեղված հաղորդագրությունում:
Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանային այցի շրջանակում Երեւան է ժամանել երեկ երեկոյան: "Զվարթնոց" օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը: Մինչ Հայաստանի մայրաքաղաք ժամանելը Զարիֆն այցելել է Բաքու և Մոսկվա։